BarCamp Yerevan 2022-ի առանցքում բժշկական տեխնոլոգիաներն ու անձնական տվյալների պաշտպանությունն էր 

Վերջին լուրերը
BarCamp Yerevan 2022-ի առանցքում բժշկական տեխնոլոգիաներն ու անձնական տվյալների պաշտպանությունն էր 
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, այս հարթակում պատմում եմ ՏՏ-ի, բիզնեսի և ինովացիաների մասին: Եթե ունեք հարցեր կամ թեմաներ, որոնց կուզեք որ անդրադառնանք, գրեք ինձ հետևյալ հարթակններում:

13 (չ)կոնֆերանս 2009-ից առ այսօր: Երևանում Ամերիկյան համալսարանն այս հանգստյան օրերին մեկ հարկի տակ էր հավաքել ՏՏ և մեդիա ոլորտի մասնագետներին: «ԲարՔեմփ Երևան 2022» (BarCamp Yerevan 2022) (չ)կոնֆերանսի նպատակն է գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:

«Բարքեմփի» կազմակերպիչները 13-րդ միջոցառմանը որոշել են առավել մեծ ուշադրություն դարձնել բժշկական տեխնոլոգիաներին ու անձնական տվյալների պաշտպանությանը: Այն նաև նախորդներից տարբերվում էր հյուրերի ու մասնակիցների աշխարհագրությամբ:

BarCamp Yerevan 2022-ի առանցքում բժշկական տեխնոլոգիաներն ու անձնական տվյալների պաշտպանությունն էր 

«Բարքեմփ Երևան» միջոցառման կազմակերպչական թիմի անդամ Արթուր Պապյանը նշում է, որ այս տարի ավելի քան 12 հրավիրված հյուր ունեն՝ արտասահմանցիներ, նաև բավական մեծ թիվ են կազմում գրանցված ռուսաստանցիները կամ, ամեն դեպքում՝ ոչ հայկական ազգանունով քաղաքացիները: Նրա խոսքով, միջոցառումն ամբողջության կամավորական հիմունքներով է կազմակերպվում:

«Այն ստեղծված է ՏՏ և մեդիա համայնքը զարգացնելու, գիտելիքներով կիսվելու համար։ Ամենամեծ առանձնահատկությունն այն է, որ ոչ մի ֆորմալ մաս չկա»,- նշեց Պապյանը:

Կազմակերպչի խոսքով, (չ)կոնֆերանսի բովանդակությունը չպետք է գովազդային լինի, այն ավելի շատ պետք է ուսուցողական բնույթ կրի:

«Որոշ ընկերություններ փորձել են ակնհայտ գովազդ անել, իրենց մատուցած ծառայությունների մասին են պատմել, որը դեմ է «ԲարՔեմփ»-ի ֆորմատին։ Եղել են դեպքեր, երբ ստիպված ենք եղել ելույթները ընդհատել ու դադարեցնել»,- ասաց նա։

ԻՆՉՈ՞ւ (Չ)ԿՈՆՖԵՐԱՆՍ 🤔

Եթե այլ միջոցառումների ժամանակ մարդիկ կոստյումներով, բեյջերով, պաշտոններով են, ապա այս առումով «ԲարՔեմփ»-ը շատ ավելի պարզ է. մուտքն ազատ է բոլորի համար, պարզապես անհրաժեշտ է նախապես գրանցվել, ստանալ QR հրավիրատոմսը և վերջ: Ֆորմատը թեթև է. դուր չի՞ գալիս ինչ-որ պրեզենտացիա կամ ելույթ, խնդիր չէ, կարելի է դուրս գալ, գրատախտակին նայել թե նույն ժամին, որ լսարանում ինչ թեմայով ով է խոսում ու տեղափոխվել այնտեղ:

BarCamp Yerevan 2022-ի առանցքում բժշկական տեխնոլոգիաներն ու անձնական տվյալների պաշտպանությունն էր 
Գրատախտակը, որտեղ գրանցվում ես որպես speaker, իսկ մասնակիցներն էլ տեղեկանում են օրակարգի մասին

«Գալիս են մարդիկ, որոնք սիրում են շփվել ու ուզում են փոխանցել իրենց գիտելիքները։ Խոսնակները գումար չեն ստանում, կազմակերպիչներն էլ են կամավորական հիմունքներով են աշխատում: «ԲարՔեմփ»-ի լավն այն է, որ ոչ ոք ստիպված չէ ձևական բեյջեր կրել, բոլորն ազատ են անել այն, ինչ ուզում են և որ ամենակարևորն է՝ կազմակերպիչներին հաջողվել է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կաշկանդված չես»,- նշեց միջոցառման պաշտոնական գործընկեր Zoomerang հավելվածի համահիմնադիր և մարքեթինգի բաժնի ղեկավար Արման Մանուկյանը:

BarCamp Yerevan 2022-ի առանցքում բժշկական տեխնոլոգիաներն ու անձնական տվյալների պաշտպանությունն էր 
Մասնակիցները մուտքը միայն QR կոդով՝ նախապես գրանցվելու դեպքում

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները