«Վաղ փուլի ներդրումներ. Ինչպես դրանք ճիշտ ներգրավել». Զրույց հրեշտակ-ներդրող Ակսել Պիրանի հետ

Կազմակերպիչ՝ BANA, SAP Startup Factory
Որտեղ՝
 BANA գրասենյակ, Հալաբյան 65/5
Երբ՝ 
մայիսի 19, 19:30


BANA-Business Angel Network Armenia-ն Startup Factory-ի հետ համատեղ կիրականացնի «Վաղ փուլի ներդրումներ. Ինչպես կառավարել դրանք» թեմայով հանդիպումը, որը կվարի փորձառու հրեշտակ-ներդրող Ակսել Պիրանը։

CP3 Ventures-ի հիմնադիր Ակսել Պիրանն իր պորտֆոլիոյում ունի 50-ից ավել ստարտափ և սերիական ձեռնարկատեր է Փարիզում։ Նա նաև CP3 Ventures-ի հիմնադիրն է։

«Ուրախ եմ կրկին գտնվելու Հայաստանում և հանդիպելու ստարտափների լուսավոր առաջնորդների հետ: ՏՏ ոլորտի ներուժի հետ կապված իմ հույսերը երբեք այսքան մեծ չեն եղել, ինչքան հիմա: Ստարտափներում ներդրումներ կատարելու մշակույթը խթանելու մեր ունակությունը Հայաստանի կայունության ու հաջողության առանցքային գործոնն է լինելու առաջիկա տասնամյակներին»,-ասել է Ակսել Պիրանը, ով նաև BANA-ի հրեշտակ ներդրողներից մեկն է:

Միջոցառումը տեղական ստարտափների համար է, որոնք իրենց առաջին քայլերն են կատարում՝ ներդրումներ ներգրավելու և ապահովելու իրենց զարգացումը վաղ փուլում: Մասնակիցները հնարավորություն կունենան նաև հարցեր տալու բանախոսին և լսելու խորհուրդներ: Բացի այդ, սա կապեր հաստատելու հիանալի հնարավորություն է՝ տեղական ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների միջև:

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել:

BANA-ն՝ Business Angel Network of Armenia-ն առաջին և ամենաակտիվ հրեշտակ ներդրողների ցանցն է Հայաստանում, որն արդեն ավելի քան 25 ստարտափ ունի իր պորտֆոլիոյում: Բացի այդ, BANA-ն կազմակերպում է էկոհամակարգ ձևավորելուն ուղղված տարբեր նախաձեռնություններ, որոնց թվում են Bana Startup Incubator-ը և SAP Startup Factory by BANA-ն, որն աքսելերացիոն ծրագիր է B2B ստարտափների համար՝ SAP տեխնոլոգիական գիգանտի հետ համատեղ: SAP Startup Factory by BANA-ն հնարավոր է դարձել EU4Business ITTD ծրագրի օժանդակությամբ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ