Գրաֆիկ դիզայներ — Team2B

Վերջին լուրերը
Գրաֆիկ դիզայներ - Team2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Որտե՞ղ ես աշխատելու՝ Team2B-ում
Որտե՞ղ է Team2B-ն՝ Գարեգին Նժդեհի 17-ում
Աշխատանքի տեսա՞կը՝ Լրիվ դրույք
Մինչև ե՞րբ կարող ես դիմել՝ հունիսի 15, 2022

Աշխատանքի նկարագրություն

Team2B ստարտափը փնտրում է վառ ու ճկուն մտածելակերպով գրաֆիկ դիզայների՝ մարքեթինգային թիմի հետ ամենատարբեր նախագծեր իրագործելու, գրաֆիկ դիզայնի օգնությամբ՝ թիմի ու հաճախորդ բրենդների պատմությունը, պոտենցիալն ու իրականությունը բացահայտելու և ներկայացնելու համար:

Ի՞նչ է անելու գրաֆիկ դիզայները

  • Ստեղծելու է դիզայն սոցիալական մեդիայի տարատեսակ նախագծերի համար:
  • Յուրաքանչյուր նախագծի համար անհրաժեշտության դեպքում ստեղծելու է բրենդբուք և բրենդային այլ իրեր:
  • Ստեղծելու է զանազան նախագծերի դիզայներական/վիզուալ կոնցեպտ:

Ի՞նչ հմտություններ պետք է ունենա մասնագետը այս ամենը իրագործելու համար

  • Թիմի հետ աշխատելու և անհրաժեշտ արդյունքը թիմի հետ ստանալու հմտություն,
  • Նվազագույնը 2 տարվա փորձ համապատասխան ոլորտում,
  • Բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • Դիզայներական հարթակների/տեխնոլոգիաների իմացություն, ինչպես, օրինակ, Adobe Photoshop, Adobe Illustrator, Corel Draw և այլն,
  • Ժամանակի կառավարման և կազմակերպչական հմտություններ,
  • Կատարված աշխատանքների պորտֆոլիոյի առկայություն:

Ի՞նչ կստանա մասնագետը Team2B-ից

  • Մրցունակ աշխատավարձ,
  • Անընդհատ զարգանալու, նոր ոլորտներում փորձառություն ունենալու հնարավորություն,
  • Կարիերան և կրթությունը զարգացնելու հնարավորություն,
  • Անվճար սուրճ, թեյ, լիքը կոնֆետներ ու թխվածքաբլիթներ 🙂
  • Մեծագույն պատմության մասը դառնալու հնարավորություն։

Ի՞նչ անել

Ուղարկել ինքնակենսագրականները և առկայության դեպքում պորտֆոլիոները [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով «Գրաֆիկ դիզայներ» արտահայտությունը։

Team2B-ի մասին

Ավելին Team2B հարթակի մասին կարդացե՛ք կայքում՝ Օնլայն բիզնես կենտրոն – Team2B։

Team2B-ն սոցիալական մեդիայում՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները