Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ռոբերտ Խաչատրյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ նախագահ, նախկին նախարար Վահագն Խաչատուրյանը:
Մի քանի փաստ նորանշանակ նախարարի մասին.
Ռոբերտ Խաչատրյանը ծնվել է 1984 թ. հոկտեմբերի 30-ին, Երևանում:
2000-2005 թթ. սովորել է Հայ-ռուսական (Սլավոնական) պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում՝ ստանալով մաթեմատիկոս, համակարգային ծրագրավորողի որակավորում։
2005-2008 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ասպիրանտ:
Տեխնիկական գիտությունների թեկնածու է։
2001-2004 թթ. աշխատել է «ՄԹԴ-Գրոուպ» ՓԲԸ-ում (Fujitsu Siemens, Siemens AG և Apple IMC ընկերությունների պաշտոնական գործընկեր ՀՀ-ում), մասնակցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք նախագծերում:
2007-2016 թթ. «Սիմարտեկ» ՓԲԸ-ում (Siemens AG և Schneider-Electric ընկերությունների պաշտոնական գործընկեր ՀՀ-ում), եղել է տնօրենի օգնական, փոխտնօրեն, տնօրեն։
2008-2013 թթ.՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կրտսեր գիտաշխատող։
2011-2013 թթ.՝ «Աստրա Կրիստալս» ՓԲԸ (սինթետիկ սապֆիրի բյուրեղների աճեցում) կոմերցիոն տնօրեն։
2014-2021 թթ.՝ «Սիմարտեկ Ինտեգրեյթիդ Սոլյուշնս» ՓԲԸ տնօրեն (Էլ. հոսանքի բաշխիչ վահանների արտադրություն)։
2021-2022 թթ.՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։
2022թ. ապրիլի 27-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԲՏԱ նախարար։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։