Ամերիկացի գործարար և Տեսլայի հիմնադիր Իլոն Մասկը մեկ շաբաթ տևած բանակցություններից հետո վերջնական համաձայնության է եկել Twitter սոցիալական ցանցը 44 միլիարդ դոլարով ձեռք բերելու մասին, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։ Գործարքի ավարտից հետո Թվիթերը կդառնա մասնավոր ընկերություն:
«Թվիթերի տնօրենների խորհուրդն իրականացրել է Իլոնի առաջարկի մանրակրկիտ և համապարփակ գնահատում՝ կենտրոնանալով ծախսերի, որոշակիության և ֆինանսավորման վրա: Առաջարկվող գործարքը կբերի զգալի դրամական բոնուս, և մենք կարծում ենք, որ դա լավագույն ուղին է Թվիթերի բաժնետերերի համար», – ասվում է ընկերության անկախ նախագահ Բրետ Թեյլորի հայտարարության մեջ:
Այս գործարքը կդառնա ամենամեծը տեխնոլոգիաների պատմության մեջ: Ավելի վաղ՝ ապրիլի սկզբին Մասկը գնել էր ընկերության բաժնետոմսերի 9,2%-ը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։