Իրանը Հայաստանում բիզնես կենտրոն կբացի՝ մշտական ներկայացուցչությամբ, այս մասին հայտարարել է Իրանի աշխատանքի նախարարության միջազգային հարցերով բաժնի տնօրեն Համեդ Ֆորուզանը։
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջազգային հարցերով բաժնի ղեկավարի հետ վեբինարի ընթացքում Ֆորուզանը հայտարարել է, որ Իրանի և Հայաստանի միջեւ համագործակցության հուշագիր կստորագրվի՝ ծառայությունների և ապրանքների արտադրության ու առեւտրի ոլորտում երկու կողմի հնարավորությունների բնորոշման համար:
Ֆորուզանի խոսքով՝ արժեքավոր կենտրոնը կբացվի Իրանի աշխատանքի նախարարի՝ Երևան կատարելիք այցի ժամանակ:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։