ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների և ճանապարհների անանցանելիության հետևանքով Բավրայի մաքսային անցման կետի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է։
Խնդիրներից և հնարավոր կուտակումներից խուսափելու նպատակով կոմիտեն տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է երթևեկությունը պլանավորել Բագրատաշենի կամ Գոգավանի մաքսային անցման կետերով։
ՊԵԿ-ը հայտնում է, որ Բավրայի անցակետի վերաբացման և բնականոն աշխատանքի վերականգնման վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։












