FAST հիմնադրամը հայտնել է, որ «ԱԲ սերունդ» կրթական ծրագրի չորս աշակերտ, հաղթահարելով ընտրական ազգային փուլը, կներկայացնեն Հայաստանը փետրվարի 23-27-ը Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում անցկացվելիք IAIO միջազգային արհեստական բանականության օլիմպիադայում։
Օլիմպիադայի ազգային հավաքականը ընտրել է Երևանի պետական համալսարանի ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնը։ Ընտրական փուլին մասնակցել են տարբեր դպրոցների բազմաթիվ աշակերտներ, այդ թվում՝ «ԱԲ սերունդ» ծրագրի սաներ։
Հայաստանի հավաքականի կազմում են՝
- Վահե Պլուզյանը (Վանաձորի «Էվրիկա» դպրոց),
- Սամվել Ղազախեցյանը (Վանաձորի «Էվրիկա» դպրոց),
- Կորյուն Գաբոյանը (Երևանի թիվ 190 դպրոց),
- Արամ Ամիրխանյանը (Վանաձորի «Էվրիկա» դպրոց)։
IAIO միջազգային օլիմպիադան կազմակերպվում է Ջոզեֆ Ստեֆանի անվան ինստիտուտի արհեստական բանականության շուրջ միջազգային հետազոտական կենտրոնի (IRCAI) նախաձեռնությամբ։ Այս տարի մրցույթը կհամախմբի ավելի քան 150 մասնակից՝ աշխարհի 38 երկրից։
Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն միջազգային մրցապայքարին՝ ներկայացնելով երկրի կրթական և տեխնոլոգիական ներուժը արհեստական բանականության ոլորտում։
Դիտե՛ք ԱԲ սերունդ ծրագրի մասին How2B-ի ռեպորտաժը












