Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի օրը՝ մայիսի 4-ը Հայաստանում կլինի ոչ աշխատանքային։ Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց կառավարության հունվարի 29-ի նիստի օրակարգում։
Մայիսի 4-ի փոխարեն աշխատանքային է սահմանվել ապրիլի 18-ը` շաբաթ օրը:
Ըստ նախագծի՝ գագաթաժողովին մասնակցելու են մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով և, հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը, Երևանում տրանսպորտային երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտություն է դարձել գագաթաժողովի աշխատանքային օրը տեղափոխել։
2026թ․ ոչ աշխատանքային օրերի ցանկը՝ այստեղ։












