FlyOne Armenia-ն հունիսից ուղիղ թռիչքներ կիրականացնի դեպի Ալիկանտե

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

FlyOne Armenia ավիաընկերությունը 2026 թվականի հունիսի 4-ից կսկսի իրականացնել կանոնավոր չվերթեր Երևան–Ալիկանտե–Երևան ուղղությամբ։ Այս մասին պաշտոնապես տեղեկացրել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։

Նախատեսվում է, որ թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի։ Տոմսերի վաճառքն արդեն մեկնարկել է և հասանելի է ավիաընկերության պաշտոնական կայքում։

Ավելի վաղ ավիափոխադրողը հայտնել էր ցանցի ընդլայնման այլ ուղղությունների մասին։ Մասնավորապես, հոկտեմբերի 28-ից մեկնարկել են Երևան–Կրասնոդար–Երևան կանոնավոր չվերթերը։ Բացի այդ, 2026 թվականի գարնանը նախատեսվում է գործարկել ևս երկու ուղղություն․ ապրիլի 3-ից՝ Երևան–Վիեննա–Երևան, իսկ մայիսի 25-ից՝ Երևան–Բաթումի–Երևան երթուղիները։

Կարդացեք նաև՝

Ուղիղ չվերթներ Հայաստանից. ու՞ր կարող եք մեկնել 2025-ին

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները