Գիտե՞ք, թե որքան թոշակ եք ստանալու ապագայում, ինչպե՞ս է, ընդհանրապես, ձևավորվում այն, ձեր աշխատավարձից ամսական որքա՞ն գումար է ուղղվում դրան ու ի՞նչ է տեղի ունենում այդ փողի հետ՝ մինչև 63 տարեկանում կհասնի ձեզ։
Ամեն ինչ՝ կենսաթոշակային ֆոնդերի մասին. Ամերիաբանկի «Ներդրողի օր» խորագրով միջոցառումների շարքի հերթական հանդիպումը նվիրված էր Հայաստանի կենսաթոշակային համակարգին։
«Ներդրողի օրն Ամերիաբանկի կողմից կազմակերպվող միջոցառումների շարք է, որի նպատակն է միավորել ներդրումներով հետաքրքրված մարդկանց, կիսվել ներդրումային գաղափարներով ու պորտֆել կազմելու նրբություններով, իրականացնել փորձի փոխանակում ու նպաստել ներդրումային մշակույթի ձևավորմանը մեր երկրում։ Թոշակի տարիքում բարեկեցիկ կյանք ունենալը ամենատարածված ներդրումային նպատակներից է, և պատահական չէ, որ այս անգամ մենք որոշեցինք անդրադառնալ հենց այս թեմային»,- նշում է Ամերիաբանկի բրոքերային ծառայությունների ղեկավար Արտուշ Ենգիբարյանը` հավելելով, որ ապագայում էլ շարունակելու են անդրադառնալ ներդրումներին վերաբերող այլ թեմաների:

Միջոցառման ընթացքում ներկայացվեց ՀՀ կենսաթոշակային համակարգի կառուցվածքը, դրա առանցքում ընկած սկզբունքներն ու աշխատանքի տրամաբանությունը՝ quiz-ով, հստակ օրինակներով, թե որքան աշխատավարձի դեպքում որքան կենսաթոշակ կարող է ձևավորվել, ու երբ քաղաքացին կարող է այն ստանալ։ Հանդիպման մասնակիցները Հայաստանում գործող ֆոնդերի կառավարիչներին ու ֆոնդերի տեսակներին, ինչպես նաև ծանոթացան միջազգային փորձին։
Աշխարհը ծերանում է, ու պետությունների համար գնալով ավելի մեծ բեռ է դառնում կենսաթոշակների ապահովումը։ Այդ պատճառով սրընթաց զարգանում է սահմանված հատկացումների մոդելը։ Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ներդրվել է 2014 թվականից` նախ կամավոր, իսկ 2018-ից արդեն՝ պարտադիր հիմունքներով:
Միջոցառման շրջանակում նաև կայացավ պանելային քննարկում Հայաստանում ֆոնդերը կառավարող Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի և Ցե-Կվադրատ Ամպեգայի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների ներկայացուցիչները՝ Հրայր Ասլանյանն ու Պետրոս Մարգարյանը, ընդգծեցին միջոցառման կարևորությունը, քանի որ թեման վերաբերում է մեծամասնությանը, և շատ կարևոր է իմանալ կենսաթոշակային համակարգի մասին, նաև` հետևել կենսաթոշակային ֆոնդերի գործունեությանը։
Կենսաթոշակային ֆոնդերի կառավարող ընկերություններն առաջարկում են երեք տեսակի ֆոնդ՝ կայուն եկամտային, պահպանողական և հավասարակշռված, որոնք տարբերվում են ռիսկայնությամբ և եկամտաբերությամբ։ Քաղաքացիներն ինքնուրույն կարող են ընտրել ֆոնդերը կամ ավելացնել ֆոնդին հատկացվող գումարը։

Պանելային քննարկման ժամանակ ֆոնդերի կառավարիչներն անդրադարձան նաև ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխություններին, որոնց արդյունքում 2025֊ից ֆոնդերը կարող են ներդրում անել ոչ միայն հրապարակային, այլև մասնավոր ընկերությունների մեջ։
«Այժմ հնարավոր է մասնավոր ներդրումներ անել ընկերություններում պարտքի կամ բաժնեմասի տեսքով, ու չնայած՝ առաջին քայլերն են արվում այդ ուղղությամբ, բայց երկարաժամկետում շատ լավ դիվերսիֆիկացիայի աղբյուր են և հնարավորություն կտան նաև քաղաքացիներին անուղղակի կերպով ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության լավագույն մասնավոր ընկերություններին»,-նշեց Պետրոս Մարգարյանը։
Այսպիսով, կարելի է ասել, որ Հայաստանում 1974 թ.–ից հետո բոլոր ծնվածները անուղղակի կերպով ներդրողներ են։ Ամեն ամիս յուրաքանչյուր աշխատակցի աշխատավարձից 10% փոխանցվում է կուտակային կենսաթոշակային հաշվին, որից մի մասը վճարում է աշխատակիցը, մյուս մասը` պետությունը։ Այդ գումարները ներդրվում են տարբեր գործիքներում, ինչի հաշվին կուտակված գումարը ավելանում է, և հանրագումարում գոյանում է ապագա կենսաթոշակը։ Այդ գումարը ներդրվում է պետական ու կորպորատիվ պարտատոմսերում, ինչպես նաև` տարբեր ֆոնդերում, որտեղ առկա են նաև խոշոր ընկերությունների (Apple, Google, Microsoft, Nestle, Coca-Cola, Toyota, Nike, Philip Morris International և այլն) արժեթղթեր:

Ամերիաբանկի ֆինանսական շուկաների գլխավոր վերլուծաբան Գուրգեն Այվազյանն էլ իր խոսքում կարևորեց լրացուցիչ խնայողություններ անելու ու ներդրումների կարևորությունը, ինչի շնորհիվ թոշակի տարիքում քաղաքացիները կարող են ապահովել գրեթե նույնքան պասիվ եկամուտ, որքան իրենց աշխատավարձն է եղել: Մասնագետը, մասնավորապես, կիսվեց ներդրումների մի քանի ռազմավարությամբ, որոնց օգնությամբ թոշակի անցնելիս հնարավոր կլինի ունենալ վերջին աշխատավարձի 40, 60 կամ նույնիսկ 80 տոկոսի չափով պասիվ եկամուտ:
Հիշեցնենք, որ Ամերիաբանկի ներդրումային հարթակի՝ MyInvest-ի շնորհիվ հնարավոր է ձեռք բերել 30-ից ավելի ֆինանսական շուկաների շուրջ 20 000 բաժնետոմս միջազգային և հայկական շուկայի պարտատոմսեր, բորսայական ներդրումային ֆոնդեր և այլ արժեթղթեր։ Պատահական չէ, որ ՀՀ ֆոնդային բորսայի ամենաակտիվ կորպորատիվ պարտատոմսերի հարթակում իրականացվող գործարքների 75%-ից ավելին կատարվում է MyInvest-ի հաճախորդների կողմից, իսկ նույն հարթակում միջազգային արժեթղթերով իրականացված գործարքների քանակը 2025 թ.–ին նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնապատկվել է։
MyInvest հարթակում գործում է նաև MyInvest Academy-ն՝ նախատեսված ներդրումների ոլորտ մուտք գործել ցանկացողների համար։ Սա առաջին հայալեզու կրթական հարթակն է ներդրումների մասին, որը հասանելի է անմիջապես մոբայլ հավելվածում և անվճար է։











