Կազմակերպիչ՝ CaseKey
Դիմելու վերջնաժամկետ՝ մարտի 27
Ովքեր կարող են դիմել՝ 17-25 տարեկան երիտասարդներ
Միջոցառման մասին․
CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի հայտերն արդեն բաց են։ Միջազգային ֆորմատով մրցույթը
Հայաստանում կանցկացվի 2-րդ անգամ, այս անգամ ներգրավելով ավելի շատ շահառուների։
Մրցույթի նպատակը ուսանողներին հնարավորություն տալն է կիրառել իրենց ստացած բիզնես գիտելիքները իրական
բիզնեսներին լուծումեր տալու նպատակով։ Ըստ ֆորմատի՝ 5 ամսյա կրթական ծրագրից հետո մասնակիցները
թիմերի բաժանված ստանում են այդ տարվա համար նախատեսված բիզնես խնդիրը, որից հետո ունենում 72 ժամ այն լուծելու համար։
«2021-ին կայացած միջոցառումը փաստացի Հայաստանում առաջին բիզնես խնդիրների լուծման մրցույթն էր, որը
ցանկանում ենք դարձնել շարունակական՝ ներգրավելով էլ ավելի շատ շահառուների։ Մրցույթից հետո նույնիկ
կարողացանք հրավեր ստանալ լավագույն ուսանողական թիմի համար, որպեսզի ներկայացնի Հայաստանը ԱՄՆ
Ֆլորիդա նահանգում այս տարվա մարտի 20-26-ին կայացող միջազգային մրցույթում»,- նշել է միջոցառման
համակազկակերպիչ Nation in Action նախաձեռնության ղեկավար Արշակ Կարապետյանը։
Անցյալ տարի մրցույթը ստացել է ավելի քան 300 անհատների և 20 թիմերի հայտեր, որոնցից ընտրվել են շուրջ
30%-ը։ Մասնակիցները ստացան հնարավորություն հանդիպել հայկական բիզնես համայնքի ներկայացուցիչների
հետ, ստեղծել գործարար կապեր և շատ դեպքերում ստանալ աշխատանքային հրավերներ։ Հաղթող թիմը նաև ստացավ
3000 ԱՄՆ դոլար մրցանակ, որը կարող է ուղղվել կրթական միջոցառումներին մասնակցելուն։
2022թ-ի CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի հայտերն արդեն բաց են։ Մրցույթին կարող են դիմել 17-
25 տարեկան դպրոցականները, ուսանողները և նորավարտները՝ ինչպես անհատական այնպես էլ թիմերով։
Դիմումների ընդունման ավարտից հետո մասնակիցները կբաժանվեն թիմերի և նրանց կկցվեն քոուչեր, ովքեր
պարբերաբար կրթական հանդիպումներ կունենան մասնակիցների հետ, որպեսզի պատրաստեն նրանց իրական խնդրի լուծմանը։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը Մարտի 27-ն է, դիմումները հասանելի են այստեղ:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։