ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության 100% բաժնետոմսերը ձեռք կբերեն Գրավե Գրուպը ու Ցե-Կվադրատ Ներդրումային խումբը

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ավստրիական «Գրավե Գրուպը» (GRAWE Group) և «Ցե-Կվադրատ Ներդրումային Խումբը» (C-Quadrat Investment Group) հայտարարել են «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերության 100% բաժնետոմսերը ձեռք բերելու մտադրության մասին։ Այս իրադարձությունը, որը տեղի է ունենալու 2025թ. նոյեմբերի 25-ին, եվրոպական հեղինակավոր ապահովագրական խմբի առաջին մուտքն է Հայաստան։

«Գրավե Գրուպը» հիմնադրվել է 1828 թվականին և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի ամենահին ապահովագրական խմբերից է, որը ներառում է 21 ապահովագրական ընկերություն և 2 բանկ, իսկ «Ցե-Կվադրատը» ակտիվների առաջատար անկախ կառավարիչ է։

Գործարքը կանխատեսում է «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի միջոցով Հայաստանի ապահովագրական ոլորտ բերել ապահովագրության եվրոպական ստանդարտներ, ռիսկերի կառավարման առաջադեմ պրակտիկա և լրացուցիչ ներդրումներ։ Չնայած «Գրավե Գրուպը» նոր է մտնում հայկական շուկա, «Ցե-Կվադրատ»-ն արդեն ավելի քան 10 տարի հաջողությամբ գործում է Հայաստանի կենսաթոշակային համակարգում՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» դուստր ընկերության միջոցով։

«ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը, որը Հայաստանի առաջատար ապահովագրական ընկերություններից է, գործարքի արդյունքում հասանելիություն կստանա նոր կապիտալի, միջազգային նորարարական փորձագիտական և գործառնական գիտելիքների։

Համաձայն ընդունված կարգի՝ գործարքի նախագիծը ենթակա է ՀՀ Կենտրոնական բանկի և համապատասխան այլ կարգավորող մարմինների հաստատմանը։ Գործարքի հետագա զարգացումների վերաբերյալ մանրամասները կհայտարարվեն լրացուցիչ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները