Ինչպիսի՞ն է եղել Հայաստանի աշխատաշուկան 2025-ի առաջին ինը ամիսներին

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի աշխատաշուկայում 2025 թվականի առաջին ինը ամիսներին արձանագրվել է բարելավում՝ գործազրկության մակարդակի կրճատմամբ և աշխատավարձերի աճով։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ գործազրկությունը 2025-ի երկրորդ եռամսյակում կազմել է 12.3%, ինչը էականորեն պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 13.8%-ից։ Աշխատուժի թերօգտագործման համախառն ցուցանիշը նույնպես նվազել է՝ հասնելով 18.6%-ի, մինչդեռ 2024-ի երկրորդ եռամսյակում այն եղել է 20.4%։

Միևնույն ժամանակ աճել է երկարատև գործազրկությունը, որը կազմել է գործազուրկների ընդհանուր թվի 53.3%՝ նախորդ տարվա 48.1%-ի դիմաց։ Սա վկայում է, որ չնայած ընդհանուր գործազրկության նվազմանը՝ աշխատանքի որոնման տևողությունը շարունակում է մնալ երկար, հատկապես միջին և բարձր տարիքի բնակչության շրջանում։

Միջին ամսական անվանական աշխատավարձը 295,042 դրամ է, ինչը 5.3% ավելի բարձր է, քան 2024-ի նույն ժամանակահատվածում։ Տղամարդիկ շարունակում են ստանալ միջինում 1.6 անգամ ավելի, քան կանայք։ Առավել բարձր վարձատրվող ոլորտներն են տեղեկատվությունը և կապը (836,700 դրամ), ինչպես նաև ֆինանսական և ապահովագրական ոլորտները (679,000 դրամ)։ Ամենացածր աշխատավարձը գրանցվել է հանրային սննդի (150,000 դրամ) ոլորտում։

Հայաստանում գրանցված աշխատողների թիվը սեպտեմբերին հասել է 806,000-ի, որոնց մեծ մասը կենտրոնացած է առևտրի (138,000 մարդ), կրթության (126,000) և մշակող արդյունաբերության (94,000) ոլորտներում։ Կանանց մասնաբաժինը հատկապես մեծ է կրթության և առողջապահության ոլորտներում՝ համապատասխանաբար 98,000 և 43,000 կին աշխատող։

Միջին աշխատավարձի աճը նկատվում է նաև մարզերում․ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Սյունիքում (343,900 դրամ), իսկ ամենացածրը՝ Գեղարքունիքում (149,000 դրամ)։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները