ՏՏ ոլորտի 73 ընկերություններ երրորդ եռամսյակում 78 միլիարդ դրամ հարկ են վճարել

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Modex-ի հաղորդմամբ՝ 2025 թ. հունվար–սեպտեմբեր ամսներին ՏՏ ոլորտը շարունակում է պահպանել իր առանցքային դերը պետական եկամուտների համալրման մեջ։ Այդ ժամանակահատվածում 1000 խոշոր հարկատուների թվում ներառվել է 73 ՏՏ ընկերություն, որոնք պետական բյուջե են վճարել շուրջ 78 մլրդ դրամ՝ ապահովելով ՊԵԿ վերահսկող եկամուտների 4 տոկոսը։

ՏՏ ընկերությունների հարկային բեռը շարունակում է մնալ սահմանափակ թվով խաղացողների վրա․ միայն շահութահարկով այս 73 ընկերությունները վճարել են 11 մլրդ դրամ, որի 50 տոկոսից ավելին՝ 5.58 մլրդ դրամ, բաժին է ընկել Digitain-ին։

Տնտեսական ակտիվության ընդհանուր աճի հետ մեկտեղ ոլորտում արձանագրվել են նաև բառացիորեն հակադիր միտումներ։ Թոփ-20 ՏՏ հարկատուներից 9-ը նվազեցրել են իրենց եկամտային հարկի վճարումները։ Ամենախոշոր անկումները գրանցել են KEH Armenia-ն և BostonGene-ն։ Nexters Studio Armenia-ն, Align Technology-ն, Picsart-ը, DataArt-ը և Energize Global Services-ը նվազեցրել են իրենց ընդհանուր հարկային վճարումները՝ 200–450 մլն դրամ սահմաններում։

Նախորդ եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում ՏՏ ընկերությունների թիվը 76 էր։

ՏՏ ոլորտի 73 ընկերություններ երրորդ եռամսյակում 78 միլիարդ դրամ հարկ են վճարել
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները