Counterpoint վերլուծական ընկերության տվյալներով՝ Xiaomi սմարթֆոնը կրկին ընդգրկվել է աշխարհի ամենավաճառվող սմարթֆոնների տասնյակում 2025 թվականի երկրորդ եռամսյակում, խոսքը Redmi 14C 4G բյուջետային մոդելի մասին է։ Վարկանիշի մնացած տեղերը բաժանվել են Apple-ի և Samsung-ի միջև։
Apple iPhone 16 շարքի բազային մոդելը երկրորդ եռամսյակն անընդմեջ պահպանե է աշխարհում ամենաշատ վաճառվող սմարթֆոնի տիտղոսը՝ մեծացնելով iPhone 16 Pro Max-ի և iPhone 16 Pro-ի հետ տարբերությունը, որոնք համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականներում էին։
Նոր թողարկված մոդելներից վարկանիշում տեղ է գտել նաև iPhone 16e-ն, որը զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը։ Նրա հաջողության հիմնական պատճառը եղել են բարձր վաճառքները հատկապես ԱՄՆ-ում և Ճապոնիայում, որտեղ այս մոդելը մեծ պահանջարկ ունի։

Տասնյակի վերջին տեղում հայտնվել է արդեն երկու տարի առաջ թողարկված iPhone 15-ը (2023 թ.), որը, չնայած իր «տարիքին», շարունակում է պահպանել կայուն վաճառքներ։
Samsung-ը այս վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է չորս հորիզոնական։ Կորեական արտադրողի ամենաշատ վաճառվող մոդելը միջին դասի Samsung Galaxy A16 5G սմարթֆոնն է, որը բարձրացել է վարկանիշային աղյուսակի չորրորդ հորիզոնական։ Բյուջետային Galaxy A06 4G-ն հինգերորդն է, Galaxy A16 4G-ն՝ յոթերորդը, իսկ ֆլագմանային Samsung Galaxy S25 Ultra-ն՝ ընդամենը ութերորդը։ Թանկարժեք սմարթֆոնը բարձր վաճառքներ է գրանցել ակտիվ մարքեթինգի, գեներատիվ արհեստական բանականության գործառույթների և Samsung-ի ֆլագմանային մոդելների նկատմամբ ուշադրության աճի շնորհիվ։
Ցանկում Xiaomi-ի միակ սմարթֆոնը Redmi 14C 4G-ն է՝ իններորդ տեղում. այն մեծ ժողովրդականություն է վայելում Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի զարգացող երկրներում: Առաջին եռամսյակի արդյունքներով այս մոդելը զբաղեցրել էր ութերորդ տեղը:











