Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է օգոստոսի բորսայական արդյունքները

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2025թ․ օգոստոսի շուկայական արդյունքները։

Պետական պարտատոմսերի առաջնային աճուրդում տեղաբաշխվել է շուրջ 38.6 մլրդ դրամ, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 64 գործարք՝ ընդհանուր 9 մլրդ դրամի ծավալով։ Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է զգալի աճ․ առևտրի ծավալը կազմել է ավելի քան 6.1 մլրդ դրամ, ինչը 45%-ով բարձր է նախորդ տարվա համեմատ։

Բաժնետոմսերի շուկայում օգոստոսին կնքվել է 165 գործարք՝ ընդհանուր ավելի քան 228 մլն դրամի ծավալով։ Շուկայի կապիտալիզացիան կազմել է մոտ 460 մլրդ դրամ, ինչը տարեկան կտրվածքով աճել է 41.36%-ով։

Ռեպո գործարքների ծավալը կազմել է 4.9 մլրդ դրամ (46 գործարք), իսկ արտարժույթի հարթակում ԱՄՆ դոլարի փոխանակումներն ընդհանուր առմամբ կազմել են շուրջ 2.2 մլրդ դրամ։ Ամսվա ընթացքում դոլարի փոխարժեքը եղել է 382.7–383 դրամ միջակայքում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները