Fitch-ը 2025-ի համար Հայաստանում 5% տնտեսական աճ է կանխատեսում

Վերջին լուրերը
Fitch-ը 2025-ի համար Հայաստանում 5% տնտեսական աճ է կանխատեսում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Fitch Ratings-ը հաստատել է Հայաստանի արտարժույթով երկարաժամկետ վարկանիշը BB- մակարդակում՝ նշելով տնտեսական կայուն աճը և արդյունավետ մակրոֆինանսական քաղաքականությունը՝ որպես երկրի հիմնական ուժեղ կողմեր։ Միաժամանակ՝ նշվում է փոքր տնտեսության և աշխարհաքաղաքական ռիսկերի մասին։

2025-ի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 5.2%, հիմնականում ֆինանսական ծառայությունների (27.5%) և շինարարության (14%) հաշվին։ Սպասվում է, որ 2025-ին աճը կլինի 5%, իսկ 2026-27 թվականներին՝ միջինում 4.7%։ Ամուլսարի ոսկու հանքը, որի գործարկումը նախատեսված է 2025-ի վերջին, կարող է խթանել աճը միջնաժամկետում։

Fitch-ը կանխատեսում է, որ Հայաստանի պետական բյուջեի դեֆիցիտը 2025-ին կաճի մինչև ՀՆԱ-ի 5.4%՝ պայմանավորված պաշտպանության ծախսերով և փախստականների վերաբնակեցման ծրագրերով։ Չնայած մինչև 2030-ը նախատեսվում է դեֆիցիտը կրճատել մինչև 1%՝ գործակալությունն այդ նպատակը գնահատում է չափազանց հավակնոտ։

Ըստ կանխատեսումների՝ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2025-ին կկազմի 51.3% և կաճի մինչև 54.2%՝ 2027-ին։ 2025-ի մարտին Հայաստանը թողարկել է $750 մլն եվրոպարտատոմս՝ մարելու համար նախորդ պարտքերը և ավելացնելու պահուստները։ Սակայն արտաքին նոր թողարկումներ առաջիկա տարիներին չեն սպասվում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները