Սպառողների համար թափանցիկությունն ապահովելու նպատակով՝ Հայաստանի տնտեսավարողները պարտավոր են գնապիտակներում նշել ապրանքի գինը մեկ կիլոգրամի կամ մեկ լիտրի հաշվարկով՝ անկախ փաթեթավորման ծավալից։
Նոր կարգավորումը, որն ուժի մեջ է մտնում օգոստոսի 1-ից, բխում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում կատարված փոփոխություններից։ Դրա նպատակն է թույլ չտալ գնային մանիպուլացիաներ և հեշտացնել ապրանքների համեմատումը տարբեր ծավալների պարագայում։ Կան բացառություններ՝ փոքր ծավալով կոսմետիկ միջոցների, որոշ ալկոհոլային ապրանքների և այլ ապրանքների համար։
Խախտման առաջին դեպքում տնտեսավարողները կստանան զգուշացում, իսկ կրկնվող խախտումների դեպքում՝ 50 հազար դրամի չափով տուգանք յուրաքանչյուր սխալ գնապիտակի համար։