OpenAI-ն առցանց գնումներ է ներդնում ChatGPT-ում

Վերջին լուրերը
OpenAI-ն առցանց գնումներ է ներդնում ChatGPT-ում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

OpenAI-ը փորձարկում է նոր հնարավորություն՝ թույլ տալով օգտատերերին կատարել առցանց գնումներ ուղիղ ChatGPT-ի ինտերֆեյսից։ Ընկերությունը մտադիր է միջնորդավճարներ ստանալ յուրաքանչյուր պատվերից՝ այս կերպ ձևավորելով նոր եկամտային հոսք:

Նոր հնարավորությունը թույլ է տալիս օգտատերերին հարցում կատարել ապրանքների վերաբերյալ, ստանալ առաջարկներ և պատվիրել ապրանքներ անմիջապես երկխոսության ընթացքում՝ առանց դուրս գալու հարթակից։ Գործընթացը հիշեցնում է անձնական օգնականի աշխատանք՝ օգտագործողի անունից ընտրում է լավագույն տարբերակները, ցուցադրում գներ, տարբեր մատակարարներ և տրամադրում գնումի հղումներ։

Ծառայության առաջին գործընկերը Shopify-ն է, որը տրամադրում է տեխնիկական լուծումներ՝ հարթակին միացված առցանց խանութների միջոցով։ Գործընթացի յուրաքանչյուր հաջող պատվերից OpenAI-ն կստանա միջնորդավճար։ Նոր մոդելը դեռ փորձարկման փուլում է և հասանելի կլինի միայն ամերիկյան որոշ օգտատերերի՝ GPT-4o մոդելով։

ChatGPT-ն ներկայումս կատարում է հիմնականում տեղեկատվական հարթակի դեր, սակայն գնումների ֆունկցիայի ավելացումը կարող է փոխել այս պատկերն ու վերածել հարթակը նաև առևտրային գործիքի։ Սա բացում է նոր հնարավորություններ ինչպես OpenAI-ի, այնպես էլ գործընկեր վաճառողների համար՝ թույլ տալով հասնել լայն լսարանի առանց հավելյալ մարքեթինգային ծախսերի։

Միաժամանակ, OpenAI-ն ընդգծում է, որ ներկայում գովազդ չի ցուցադրվում և ապրանքները չեն դասակարգվում վճարովի կարգով։ Ընտրությունը կատարվում է ըստ հարցման համապատասխանության՝ շեշտը դնելով օգտատիրոջ փորձի վրա։ Սակայն ակնկալվում է, որ ապագայում մոնետիզացիայի այս մոդելը կարող է ընդլայնվել՝ ներառելով նաև հովանավորության տարրեր։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները