Հայաստանում մեկնարկել է AI4ALL – Code with Vibes տեխնոլոգիական մրցույթը։ Այն կազմակերպվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) կողմից՝ AI4All նախաձեռնության և Ինժեներական քաղաքի համատեղ ջանքերով։
Մրցույթի գլխավոր մրցանակներն են՝
1-ին տեղ – 400,000 դրամ
2-րդ տեղ – 200,000 դրամ
3-րդ տեղ – 100,000 դրամ
Բացի դրամական պարգևներից, մրցանակակիրներն ստանալու են մեկ տարվա անվճար մուտք Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի co-working տարածք, ինչը հնարավորություն կտա աշխատել առաջատար մասնագետների և ՏՏ ոլորտի ընկերությունների անմիջական հարևանությամբ։
Մրցույթի արդյունքներն ամփոփվելու են Հայաստանում տեխնոլոգիական ամենանշանակալի իրադարձություններից մեկի՝ Sevan Startup Summit 2025-ի ընթացքում։ Սա առավելություն է տալիս մասնակիցներին իրենց գաղափարները ներկայացնելու ներդրողների և փորձառու ձեռնարկատերերի լայն լսարանի առաջ։
AI4ALL – Code with Vibes մրցույթն ուղղված է Հայաստանում արհեստական բանականության էկոհամակարգի զարգացմանը, նորարարական նախագծերի խթանմանը և երիտասարդների հզորացմանը՝ միջազգային ստանդարտներին համարժեք պայմաններում։