Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է սպառողական գների ինդեքսի տվյալները 2025 թվականի հունիսի համար։ Նախորդ տարվա հունիսի համեմատ սպառողական գներն աճել են 3.1%-ով։ Աճին նպաստել են սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքների գները, որոնց տարեկան աճը կազմել է 6.2%։ Տարեկան գնաճ է արձանագրվել նաև մի շարք այլ ապրանքախմբերում, ներառյալ հագուստ, կոշիկ (4.1%) և հասարակական սննդի ծառայություններ (5.6%)։
Հունիսին մայիսի համեմատ գներն աճել են 0.2%-ով։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները մեկ ամսում աճել են 0.3%-ով, իսկ առողջապահական ծառայությունները՝ 1.2%-ով։ Միևնույն ժամանակ որոշ ոլորտներում արձանագրվել է գնանկում․ օրինակ՝ կենցաղային տեխնիկայի գներն ու տրանսպորտային ծառայությունները նվազել են համապատասխանաբար 0.7% և 1.3%-ով։
Տարեսկզբից Հայաստանում գրանցվել է ընդհանուր 1.2% գնաճ։
Հաշվետու ամսում ՀՀ սպառողական զամբյուղում ընդգրկված ապրանքների և ծառայությունների 7 հիմնական խմբերից 4-ում արձանագրվել է գնաճ, 1-ում՝ կայունացում, իսկ 2-ում՝ գնանկում։ Մասնավորապես գնաճ է գրանցվել «սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ» (0.5%), «բնակարան, ջրամատակարում, էլեկտրաէներգիա, գազ և վառելիք» (0.2%), «առողջապահություն» (0.3%) և «հագուստ և կոշիկ» (0.1%) խմբերում։ «Կրթություն» բաժնում գներն անփոփոխ են մնացել, իսկ «տրանսպորտ» և «ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ» խմբերում արձանագրվել է գնանկում՝ համապատասխանաբար 0.3% և 0.1% չափով։