Ավելի մեծ, ավելի բազմազան ու ավելի նորարար: TechWeek 2025-ը ընդլայնել էր մասշտաբները․ երկու հազարից ավելի մասնակից, 60 խոսնակ հուլիսի 4-ից 6-ը Վանաձորին տվել էին տեխնոլոգիական տրամադրություն:
TechWeek 2025-ն առանձնանում էր իր դաժանությամբ: 48 ժամ տևող Դևhacks հակատոնը ամենաթեժն էր: 15 հազար դոլար մրցանակային ֆոնդի համար պայքարում էր 60-ից ավելի թիմ։
Ելույթներ արհեստական բանականության, գլոբալ թրենդների ու ապագայի ֆինանսների մասին, պանելային քննարկումներ ու նոր հնարավորություններ երիտասարդների համար: TechWeek 2025-ը շատ հագեցած էր։ Միավորելով հայկական խոշոր ՏՏ իրադարձությունները մեկ վայրում՝ այն ուղևորվում է Գորիս՝ հաջորդ տարի բացահայտելու Հայաստանի հարավի տեխնոլոգիական ներուժը։
Մանրամասները՝ How2B-ի ռեպորտաժում։