Վարորդական իրավունքները կտրվեն նաև թվային տարբերակով

Վերջին լուրերը
Վարորդական իրավունքները կտրվեն նաև թվային տարբերակով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ԱԺ-ն արտահերթ նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենսդրական փոփոխությունները, որոնք թույլ կտան ՀՀ քաղաքացիներին ունենալ վարորդական իրավունքի թվային վկայական՝ ֆիզիկական պլաստիկ քարտի հետ միասին:

Նոր օրենսդրությամբ սահմանվում է, որ վարորդները չեն տուգանվի այն դեպքում, եթե իրենց մոտ պլաստիկ քարտ չկա:

Թվայնացման նախագիծը նախատեսում է ստեղծել վարորդական էլեկտրոնային վկայական, որը ՀՀ տարածքում օրինական ուժ կունենա: Այս համակարգը հնարավորություն կտա ոստիկանությանը անձի դեմքի ճանաչման տեխնոլոգիայի միջոցով թվային պլատֆորմում՝ պլանշետներում տեսնել վարորդի կենսագրությունը:

Նաև նախատեսում են լրացուցիչ արտոնություններ վարորդական իրավունքի թվային տարբերակներ օգտագործող քաղաքացիների համար՝ տարբեր ծառայություններից օգտվելիս:

Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները