ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ՀԷՑ»-ի հնարավոր ազգայնացման մասին նախագիծը

Վերջին լուրերը
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ՀԷՑ»-ի հնարավոր ազգայնացման մասին նախագիծը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ ԱԺ-ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծ, որով ստեղծվում են մեխանիզմներ «ՀԷՑ»-ի ազգայնացման հնարավորության համար։ Օրենքին կողմ քվեարկել է 65 պատգամավոր, դեմ՝ 27, իսկ մեկը ձեռնպահ է մնացել։

Փոփոխություններով նախատեսվում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող է փոխել ընկերության ղեկավար կազմը՝ լուրջ խախտումների և համապատասխան ուսումնասիրության դեպքում։ Այս պարագայում սեփականատերերը կարող են ժամանակավորապես զրկվել կառավարման իրավունքից, իսկ նրանց փոխարեն կնշանակվի առնվազն հինգ տարվա փորձ ունեցող ոլորտային մասնագետ։

Նախագիծը վերաբերում է էներգետիկ համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը վտանգող հնարավոր խախտումներին։ Նախատեսվում են նաև կանխարգելիչ միջոցառումներ ՀԾԿՀ նախագահի նախաձեռնությամբ, եթե պարզվի, որ թերությունները կարող են խստորեն հակասել սպառողների շահերին կամ խախտել լիցենզիայի պայմանները։

Ընդդիմադիրները նախագիծը համարել են «պետական ռեկետ»՝ այն կապելով Սամվել Կարապետյանի դեմ ուղղված քայլերի հետ՝ միևնույն ժամանակ հիշեցնելով, որ վերջինս «ՀԷՑ»-ը գնել էր Կառավարության խնդրանքով։ Իշխանական պատգամավոր Հայկ Կոնջորյանն առաջարկել է ՀԷՑ-ի գործունեության վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծել և զգուշացրել է՝ քաղաքական գործունեությամբ զբաղվող աշխատակիցները կարող են ենթարկվել պատասխանատվության։

Վերջին զարգացումները տեղի են ունենում այն բանից հետո, երբ Սամվել Կարապետյանը կալանավորվեց՝ հրապարակային հայտարարություններից հետո։ Իշխանությունները հերքում են, որ օրենքի փոփոխությունները կապ ունեն այդ հայտարարությունների հետ՝ ընդգծելով, որ դրանք համակարգային նշանակության փոփոխություններ են։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները