Հայաստանում մեկ ամսում 6,773 աշխատատեղ է ավելացել

Վերջին լուրերը
Հայաստանում մեկ ամսում 6,773 աշխատատեղ է ավելացել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի մայիս ամսին այս ցուցանիշը հասել է 790,320-ի, ինչը 5.1%-ով կամ 38,060 աշխատատեղով ավելի է նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ:

Այս տվյալները ներկայացվել են հարկ վճարողների կողմից մայիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների հիման վրա:

Աշխատատեղերի կայուն աճ է գրանցվել նաև տարվա նախորդ ամիսներին: Ապրիլ ամսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 783,547, ինչը 4.8%-ով կամ 36,128-ով գերազանցել է 2024 թվականի ապրիլի ցուցանիշը:

Հունվար ամսին այս ցուցանիշը եղել է 754,839՝ 5.8%-ով կամ 41,124 աշխատատեղով ավելի նախորդ տարվա հունվարի համեմատությամբ: Տարեսկզբից մինչ մայիս ամիսը եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը աճել է 35,481-ով:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները