Տնտեսական ակտիվության ցուցանիշն առաջին եռամսյակում 4.4% է

Վերջին լուրերը
Տնտեսական ակտիվության ցուցանիշն առաջին եռամսյակում 4.4% է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2025թ․ առաջին չորս ամիսներին տնտեսության ակտիվության աճը շարունակվել է՝ պահպանելով կայուն դինամիկա։ Տնտեսական ակտիվության շղթայակապ ինդեքսը (ՏԱՑ) ապրիլին կազմել է 9.7 տոկոս բազային տարվա նկատմամբ․ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է 5.4 տոկոս աճ։ Մարտին աճը կազմել էր 3.7 տոկոս, փետրվարին՝ 1.8 տոկոս, իսկ հունվարին՝ 7.1 տոկոս։

Միևնույն ժամանակ, 2025թ․ առաջին եռամսյակում Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է շուրջ 2.66 տրիլիոն դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.45 տրիլիոնը։ ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 58.4 տոկոս՝ 2015 թվականի բազային տարվա նկատմամբ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 50.8 տոկոսի փոխարեն։ 

Աճը հիմնականում ապահովել են ֆինանսների, տեղեկատվության և կապի, շինարարության ու առևտրի ոլորտները։ Առավելապես աչքի է ընկել կապի ոլորտը, որի ծավալն առաջին եռամսյակում աճել է 38.2 տոկոսով։ Ֆինանսական հատվածում արձանագրվել է 31.5 տոկոս աճ։ Շինարարության իրական ծավալը ավելացել է 15.3 տոկոսով, իսկ առևտուրը, տեղափոխումը, հյուրանոցային և հանրային սննդի ծառայությունները՝ 13.8 տոկոսով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները