«Mini Whoop Drone Racing 2025» միջազգային մրցաշարը, որը կազմակերպվել էր ArmDrone համայնքի կողմից՝ Ucom-ի աջակցությամբ, համախմբեց ավելի քան 40 մասնակից Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Ղազախստանից։
Ձեռքի ափի մեջ տեղավորվող դրոնների մրցավազքը դարձավ տեխնոլոգիայի և սպորտի միավորող հարթակ՝ լի արագությամբ, ադրենալինով ու նորարարությամբ։
Մրցույթը ոչ միայն հարթակ էր մրցելու, այլև փորձի փոխանակման, ոգեշնչման ու նոր կապերի ստեղծման համար։ Ucom-ը, կարևորելով երիտասարդների ներգրավվածությունն ու ապագայի տեխնոլոգիաները, շարունակում է աջակցել նման նախաձեռնություններին՝ խթանելով ոլորտի զարգացումը Հայաստանում։
Մրցաշարի կարևոր պահերը՝ How2B-ի ռեպորտաժում։