Քրիստիանո Ռոնալդոն կրկին գլխավորում է Forbes-ի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը

Վերջին լուրերը
Քրիստիանո Ռոնալդոն կրկին գլխավորում է Forbes-ի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Քրիստիանո Ռոնալդոն երրորդ տարին անընդմեջ գլխավորում է Forbes ամսագրի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը, իսկ NBA-ի աստղ Սթեֆեն Քարին բարձրացել է երկրորդ հորիզոնական։ 

Բիզնես ամսագիրը նշում է, որ Ռոնալդոն, ով իր կարիերայի ընթացքում հինգ անգամ գլխավորել է այս ցանկը, ավելացրել է իր գնահատված ընդհանուր եկամուտը 15 միլիոն դոլարով՝ հասցնելով այն 275 միլիոն դոլարի (մոտ 206 միլիոն ֆունտ ստեռլինգ)։ Այս ցուցանիշը գերազանցել է միայն նախկին աշխարհի չեմպիոն բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը, ով վաստակել է 300 միլիոն դոլար 2015 թվականին (այն ժամանակ 194 միլիոն ֆունտ) և 275 միլիոն դոլար 2018 թվականին (այն ժամանակ 205 միլիոն ֆունտ)։ 

Պորտուգալացի հարձակվող 40-ամյա Ռոնալդոն տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի առաջնություն՝ «Ալ Նասր» ակումբ 2022 թվականի դեկտեմբերին և ավելի մեծ եկամուտ է ստացել դաշտից դուրս գովազդներից և հովանավորության պայմանագրերից՝ պայմանավորված սոցիալական մեդիայում իր հետևորդների քանակով, որոնք ներկայումս կազմում են 939 միլիոն։ 

«Golden State Warriors»-ի պաշտպան Քարին, ով մարտին դարձավ NBA-ի առաջին խաղացողը, բարձրացել է երկրորդ հորիզոնական՝ վաստակելով 156 միլիոն դոլար (մոտ 117 միլիոն ֆունտ)։ Ռոնալդոյի երկարամյա մրցակից Լիոնել Մեսսին ավելի է հետ մնացել պորտուգալացուց՝ երրորդ տեղից իջնելով հինգերորդ տեղ։

Աշխարհի 10 ամենաբարձր վարձատրվող մարզիկները 2025 թվականին 

  1. Քրիստիանո Ռոնալդո, ֆուտբոլ՝ $275 մլն 
  2. Սթեֆեն Քարի, բասկետբոլ՝ $156 մլն 
  3. Թայսոն Ֆյուրի, բռնցքամարտ՝ $146 մլն 
  4. Դաք Պրեսքոթ, ամերիկյան ֆուտբոլ՝ $137 մլն 
  5. Լիոնել Մեսսի, ֆուտբոլ՝ $135 մլն 
  6. ԼեԲրոն Ջեյմս, բասկետբոլ՝ $133.8 մլն 
  7. Խուան Սոտո, բեյսբոլ՝ $114 մլն 
  8. Քարիմ Բենզեմա, ֆուտբոլ՝ $104 մլն 
  9. Շոհեյ Օհտանի, բեյսբոլ՝ $102.5 մլն 
  10. Քևին Դյուրանտ, բասկետբոլ՝ $101.4 մլն
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները