Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում 2025թ. հոկտեմբերին կբացվի Կենտրոնական Ասիայում առաջին Թումո կենտրոնը։
«Աստանա Հաբ»-ը և ԹՈՒՄՈ-ն պաշտոնապես համաձայնագիր են ստորագրել՝ 12-18 տարեկան դեռահասների համար թվային և ստեղծագործական տեխնոլոգիաների համաշխարհային մակարդակի անվճար ուսումնական կենտրոն հիմնելու վերաբերյալ։
Կենտրոնը կառաջարկի 11 առարկաների գործնական ուսուցում՝ գեներատիվ արհեստական բանականություն, խաղերի մշակում, անիմացիա, կինոարտադրություն, 3D մոդելավորում, ռոբոտաշինություն, դիզայն, ծրագրավորում, երաժշտություն և այլն։
Թումո կենտրոններ գործում են նաև Եվրոպայի և աշխարհի այլ երկրներում՝ Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Լիբանանում, Ալբանիայում, Գերմանիայում, իսկ մինչև տարվա վերջ նախատեսվում է նոր կենտրոններ բացել Ճապոնիայում, Արգենտինայում, ԱՄՆ-ում և այլն։
Կարդացե՛ք նաև.