2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի խոշոր հարկատուների շարքում ընդգրկվել են բոլոր բանկերը՝ պետական բյուջե են վճարելով շուրջ 27.76 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է ավելի քան 5.87 միլիարդ դրամով․ 2024 թվականի առաջին եռամսյակում բանկերի կողմից վճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել էր մոտ 21.89 միլիարդ դրամ։
Ըստ հրապարակված ցուցակի՝ առաջատար հարկատուն բանկերի շարքում շարունակում է մնալ Ամերիաբանկը, որն այս տարվա առաջին եռամսյակում պետական բյուջե է փոխանցել ավելի քան 3.44 միլիարդ դրամ։ Երկրորդ հորիզոնականում է Արդշինբանկը՝ շուրջ 3.32 միլիարդ դրամ վճարումներով։ Երրորդ տեղում ԱյԴի բանկն է՝ վճարելով մոտ 3.29 միլիարդ դրամ։ Ցուցակում հաջորդում են ԱԿԲԱ բանկը՝ ավելի քան 3.27 միլիարդ դրամով, և Արմսվիսբանկը, որը վճարել է շուրջ 2.2 միլիարդ դրամ։
Զգալիորեն նվազել են Յունիբանկի վճարած հարկերը՝ համեմատած նախորդ տարվա առաջին եռամսյակի հետ։ Նվազումը կազմել է մոտ 1 միլիարդ դրամ։