Չինաստանում գործարկվել է 10G ինտերնետ կապ

Վերջին լուրերը
Չինաստանում գործարկվել է 10G ինտերնետ կապ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Չինական երկու ընկերություններ՝ Huawei-ն ու China Unicom-ը, միավորել են իրենց ուժերը և կարողացել Չինաստանում գործարկել 10G լայնաշերտ ցանց։ Այս մասին հաղորդում է Mydrivers պորտալը՝ հղում անելով Huawei-ի հայտարարությանը։

«10G լայնաշերտ կապի տեղակայումը հիմնված է աշխարհի առաջատար 50G PON լուծման վրա», — ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ իրականում չափված ներբեռնման արագությունը կազմել է 9834 Մբ/վ, իսկ վերբեռնման արագությունը՝ 1008 Մբ/վ։ Հետաձգումը կայուն կերպով կազմել է 3 մվ։

Ընկերությունը վստահ է, որ նման զարգացումները կհեղափոխեն մարդկանց կյանքը։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ, սա նաև կազդի ապագա ծրագրերի և ծառայությունների մշակման վրա, որոնք պահանջում են բարձր թողունակություն։ Մասնավորապես՝ 8K տեսանյութ և ամպային պահեստ։

Նշվում է, որ թեստերի ընթացքում ցանցը կայուն աշխատել է, նույնիսկ այն դեպքում, երբ միաժամանակ օգտագործվել են մի քանի խելացի սարքեր։

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները