EasyDMARC ընկերությունը, որն ընկերություններին պաշտպանում է ֆիշինգային հարձակումներից և նվազեցնում է էլ. նամակների` սպամում հայտնվելու հավանականությունը, այսօր հայտարարեց իր ռազմավարական համագործակցության մասին հայկական շուկայում գործող առաջատար կառավարելի ծառայությունների մատակարար ABS Technologies ընկերության հետ։
Այս գործընկերությունը կօգնի ABS Technologies ընկերությանը պաշտպանել իր հաճախորդների էլ. փոստի դոմենները ֆիշինգային հարձակումներից, ինչպես նաև բարելավել նրանց էլ. նամակների` Inbox-ում հայտնվելու հավանականությունը։
Էլ. նամակների անվտանգությունը դարձել է բոլոր չափերի բիզնեսների հիմնական մտահոգությունը, քանի որ կիբերհարձակումներն ավելի ու ավելի են կատարելագործվում։ Բոլոր հաջողված կիբերհարձակումների 93%-ը սկսվում է ֆիշինգային նամակներից։
Այս իրավիճակին արձագանքելով՝ ABS Technologies ընկերությունը ձեռնարկել է կանխարգելիչ միջոցներ՝ օգնելու իր հաճախորդներին ապահովել իրենց էլ. փոստի դոմենների անվտանգությունը և պաշտպանել նրանց կարևոր տեղեկատվությունը։
«Տեղեկատվական ենթակառուցվածքների կառավարման գործընթացում ABS Technologies֊ը հատուկ ուշադրություն է դարձնում անվտանգությանը՝ մշտապես բարձրացնելով այդ ոլորտում իրազեկվածությունը եւ լավագույն լուծումների կիրառումը: EasyDMARC-ի հետ մեր համագործակցությունը կօգնի առավել արդյունավետ պաշտպանել մեր հաճախորդների էլեկտրոնային փոստն ու բիզնես հաղորդակցությունը կիբեռսպառնալիքներից», – նշել է ABS Technologies -ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Գարեգին Բաղդյանը:
«Մենք ուրախ ենք ողջունել ABS Technologies ընկերութանը մեր ընդլայնվող գործընկերային ցանցում։ Որպես 83,000-ից ավելի համաշխարհային կազմակերպությունների հետ աշխատող ընկերություն՝ մեզ համար հայկական ծագում ունեցող գործընկերոջ հետ այս համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ արդյունքում կապահովենք հայկական ընկերությունների կիբերանվտանգությունը:», – ասել է EasyDMARC-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Գերասիմ Հովհաննիսյանը։
DMARC ստանդարտը հնարավորություն է տալիս ավտոմատ կերպով հայտնաբերել և արգելափակել այն էլ. նամակները, որոնք փորձում են կեղծել ուղարկողի դոմենը։ Այն կարևոր միջոց է ֆիշինգային և սպուֆինգի փորձերը կանխարգելելու համար։