ChatGPT-ն առաջ անցավ Instagram-ից ու TikTok-ից՝ դառնալով աշխարհի ամենաշատ ներբեռնվող հավելվածը

Վերջին լուրերը
ChatGPT-ն առաջ անցավ Instagram-ից ու TikTok-ից՝ դառնալով աշխարհի ամենաշատ ներբեռնվող հավելվածը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2025 թվականի մարտին ChatGPT հավելվածը առաջին անգամ գլխավորել է աշխարհի ամենաշատ ներբեռնվող հավելվածների շարքը՝ շրջանցելով սոցիալական մեդիայի հսկաներ Instagram-ը և TikTok-ը։ Այս մասին հայտնում է Appfigures վերլուծական ընկերությունը։

Մարտ ամսին ChatGPT-ի ներբեռնումների թիվն աճել են 28%-ով՝ համեմատած փետրվարի հետ՝ հասնելով մոտ 46 միլիոնի։ Հավելվածի գործարկման պահից ի վեր սա լավագույն ցուցանիշն է համարվում։ Եթե հունվարին և փետրվարին Instagram-ը զբաղեցնում էր 1-ին հորիզոնականը, ապա մարտին այն հայտնվել է 2-րդ, իսկ TikTok-ը՝ երրորդ տեղում։

ChatGPT-ի պահանջարկի աճը պայմանավորված է մի շարք կարևոր թարմացումներով։ Մասնավորապես՝ ավելի քան մեկ տարվա ընթացքում առաջին անգամ բարելավվել են պատկերների գեներացիայի գործիքները, ինչը օգտատերերին հնարավորություն է տվել ստեղծել նկարներ ու մեմեր՝ ոգեշնչված Studio Ghibli անիմացիոն ստուդիայի ոճից։ Այդ բովանդակությունը լայն տարածում է գտել սոցցանցերում մարտի վերջին և ապրիլի սկզբին։

Բացի այդ, OpenAI-ը մեղմացրել է տեսողական բովանդակության մոդերացիայի քաղաքականությունը և կատարելագործել հավելվածի ձայնային ռեժիմը։ Վերլուծաբանների կարծիքով, սակայն, միայն նոր հնարավորությունները չեն նպաստել ChatGPT-ի հաջողությանը։ Նրանց խոսքով՝ հետաքրքրության աճը նաև պայմանավորված է մրցակիցների՝ Grok-ի և DeepSeek-ի ակտիվությամբ, սակայն օգտատերերն ամեն դեպքում նախընտրում են ներբեռնել ChatGPT-ն։

Միևնույն ժամանակ, հավելվածի ժողովրդականությունը խոչընդոտում է այլ չաթ-բոթերի զարգացմանը։ Օրինակ՝ Anthropic ընկերության Claude չաթ-բոթը դեռ չի կարողանում հասնել նման արդյունքների։ Իսկ Grok-ի հնարավորությունները մի փոքր ավելի բարձր են՝ հիմնականում Իլոն Մասկի և նրա X հարթակի շնորհիվ, որը լայնորեն խթանում է այդ արտադրանքը։

Մարտին ներբեռնումների գլոբալ ցանկում տեղ են գտել նաև Facebook, WhatsApp, Telegram, Snapchat և Threads հավելվածները։ Ընդհանուր առմամբ, աշխարհի ամենաշատ ներբեռնվող 10 հավելվածները միասին գրանցել են 339 միլիոն ներբեռնում, ինչը 40 միլիոնով գերազանցում է փետրվարի ցուցանիշը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները