«Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնը հայտարարում է 1 միլիարդ դրամ ծավալով կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում։
Պարտատոմսերը թողարկվում են 12% արժեկտրոնային եկամտաբերությամբ, 36 ամսով՝ կիսամյակային տոկոսային վճարումներով։ Դրանք կարող են ձեռք բերել բոլոր ցանկացողները՝ սկսած նվազագույնը 2 հատից (յուրաքանչյուրը՝ 50,000 դրամ անվանական արժեքով)։
Տեղաբաշխման արդյունքում ներգրավվող միջոցները կուղղվեն ոչ միայն գերժամանակակից ՄՌՏ սարքավորման ձեռքբերմանը, այլև արհեստական բանականությամբ հագեցած բժշկական լուծումների, թվային տեխնոլոգիաների և ուսումնական մոդուլների զարգացմանը։ Նախատեսվում է բուժառուների թվի ավելի քան կրկնակի աճ։
Պարտատոմսերը հասանելի կլինեն նաև երկրորդային շուկայում՝ ցուցակվելուց հետո։Տեղաբաշխման տեխնիկական հարթակը տրամադրում է Կոնվերս Բանկը։ Մանրամասն տեղեկություն կգտնեք այստեղ։