Tesla-ն որևէ կերպ հետ չի մնում այլ ընկերությունններից և այս անգամ իրեն կդրսևորի նոր ոլորտում՝ սմարթֆոնների շուկայում։
Իլոն Մասկի նոր պրոդուկտը՝ Tesla Pi-ն իր մի շարք առանձնահատկությունների շնորհիվ պատրաստվում է հեղաշրջել սմարթֆոնների աշխարհը, հաղթահարել մրցակցությունը ոլորտի հսկաների դեմ և մի քանի քայլ առաջ անցնել նրանցից։
Tesla Pi սմարթֆոնը թողարկվելու է 2022 թվականին և աշխատելու է նաև Մարսի վրա Starlink-ի միջոցով։
Ինքը՝ Իլոն Մասկը, մասնակցել է Tesla Phone-ի մշակմանը և, իհարկե, սմարթֆոնն ունի մի քանի եզակի առանձնահատկություններ։ Հեռախոսի հետևի մասում տեղադրված է արևային մարտկոց, որը թույլ է տալիս 30 րոպեում արևի տակ սարքը լիցքավորել 20%-ով։
Այսպիսով, օրինակ, ճանապարհորդելիս առանց հատուկ լիցքավորելու հեռախոսը միշտ կարող եք կապի մեջ լինել։Առկա ֆլագմաններից ոչ մեկը չի կարող պարծենալ նման հնարավորությամբ։
Tesla սմարթֆոնը կունենա 108 ՄՊ հիմնական տեսախցիկ, 6,5 դյույմանոց 4K էկրան, Snapdragon 898 պրոցեսոր և 2 ՏԲ հիշողություն։
LifeWire-ը հայտնել է, որ Tesla սմարթֆոնի ակնկալվող գինը 800-ից 1200 դոլար է:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։