Մարտի 14-ին ոսկու գինը շարունակում է աճել՝ մեկ տրոյական ունցիայի համար հասնելով 2996 դոլարի, ինչը պատմական նոր ռեկորդ է։
Մարտի 13-ին Նյու Յորքի Comex բորսայում ապրիլյան ֆյուչերսների գինը աճել է 1,22%-ով՝ հասնելով 2982,79 դոլարի, իսկ առևտրի ընթացքում հասել է 2984,36 դոլարի, սահմանելով նոր ռեկորդ։
Ավստրալական Macquarie Group-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ երրորդ եռամսյակում ոսկու գինը կարող է հասնել 3500 դոլարի։ Ըստ նրանց, աճը պայմանավորված է ոչ միայն ներդրումային պահանջարկով, այլև ֆիզիկական շուկայում՝ զարդերի, ձուլակտորների ու մետաղադրամների նկատմամբ մեծ պահանջարկով։