Podcastle-ը գործարկում է տեքստից խոսք AI մոդել՝ ավելի քան 450 AI ձայներով

Վերջին լուրերը
Podcastle-ը գործարկում է տեքստից խոսք AI մոդել՝ ավելի քան 450 AI ձայներով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Փոդքասթների ձայնագրման և խմբագրման հայկական Podcastle հարթակն այժմ միանում է այլ ընկերություններին AI-ով աշխատող տեքստ-խոսք (Text to Speech) մրցավազքին՝ թողարկելով իր սեփական AI մոդելը, որը կոչվում է Asyncflow v1.0: Կլինի նաև API, որը հասանելի կլինի ծրագրավորողների համար՝ տեքստից խոսքի մոդելն ուղղակիորեն ինտեգրելու իրենց հավելվածներում, գրում է Techcrunch-ը։

Նոր մոդելն առաջարկում է ավելի քան 450 AI ձայներ։ Տեխնոլոգիան այժմ կարող է ստեղծել անսահմանափակ ձայնային տեսակներ՝ պարզ հրահանգներից: Այն ընդամենը 3 վայրկյան աուդիոյով կարող է կրկնօրինակել ձայնը՝ փոխանցելով բոլոր բնութագրերը՝ բարձրություն, ռիթմ, տեմբր, ինտոնացիա, շեշտադրություն։ Սա թույլ է տալիս ստեղծել անհատականացված ձայնային տարբերակներ՝ տարբեր տրամադրություններով ու ոճերով։ Մշակողների խոսքով, պրեմիում որակի ձայները հասանելի են կտրուկ ավելի մատչելի գներով, քան առաջարկում են շուկայում առկա ցանկացած այլ մոդելներ:

Այս քայլով Podcastle-ը միանում է մի շարք ստարտափների, ներառյալ ElevenLabs-ը, Speechify-ը և WellSaid-ը, որոնք մշակել են տեխնոլոգիաներ և արհեստական ​​ինտելեկտի մոդելներ՝ ցանկացած տեսակի տեքստը AI-ով պատմվող ձայնային հոլովակի վերածելու համարԱյս տեխնոլոգիան ընդգրկում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են մարքեթինգը, գովազդը, բովանդակության ստեղծումը, կրթությունը և կորպորատիվ ուսուցումը

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները