Անհատների կողմից էլեկտրոմոբիլների անմաքս ներմուծման քվոտան մոտ է սպառմանը

Վերջին լուրերը
Անհատների կողմից էլեկտրոմոբիլների անմաքս ներմուծման քվոտան մոտ է սպառմանը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար 2025 թվականին 0% ներմուծման մաքսատուրքով ձևակերպելու քվոտան սահմանվել է 8000 հատի չափով։ ՀՀ կառավարության որոշմամբ այն բաշխվել է հետևյալ կերպ․

  • 3000 հատից ոչ ավելի՝ ավտոարտադրողների հետ դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակում ներմուծող սուբյեկտների համար։
  • 5000 հատից ոչ ավելի՝ մնացած ներմուծողների, այդ թվում՝ ֆիզիկական անձանց համար։

Կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի փետրվարի 27-ի դրությամբ մաքսատուրքի արտոնությունից օգտվել է․

  • 432 տրանսպորտային միջոց (կամ բաշխված քվոտայի 14.4%)՝ ավտոարտադրողների հետ պայմանագրեր ունեցող ներմուծողների կողմից։
  • 4718 տրանսպորտային միջոց (կամ բաշխված քվոտայի 94.4%)՝ մնացած ներմուծողների կողմից։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները