«Վիվա Արմենիա» ընկերությունը դոլարային պարտատոմսեր է թողարկել

Վերջին լուրերը
«Վիվա Արմենիա» ընկերությունը դոլարային պարտատոմսեր է թողարկել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարել է դոլարային պարտատոմսերի հրապարակային առաջարկի մեկնարկի մասին, որը սկսվում է 2025 թվականի փետրվարի 12-ից և կտևի մինչև հունիսի 23-ը ներառյալ: 

Ամերիաբանկը ստանձնել է «Վիվա Արմենիա»-ի անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը: Ներդրողներին առաջարկվում են 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով պարտատոմսեր: Թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 80 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ պարտատոմսերի ընդհանուր քանակը՝ 800,000 հատ: 

Պարտատոմսերը շրջանառության մեջ կմնան 36 ամիս՝ արժեկտրոնային 7.65% տոկոսադրույքով, ընդ որում արժեկտրոնների վճարումը կատարվելու է կիսամյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի թողարկման ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025 թվականի հունվարի 22-ի թիվ 1/17 Ա որոշմամբ: 

Ներդրողները կարող են ծանոթանալ ազդագրին Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում կամ էլեկտրոնային տարբերակով: Պարտատոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է լրացնել և ներկայացնել հայտ-հանձնարարական, ինչպես նաև հաստատել թողարկման պայմանները: 

Հայտ-հանձնարարական կարելի է ներկայացնել առցանց՝ MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով, առձեռն՝ այցելելով Ամերիաբանկի մասնաճյուղ, կամ էլեկտրոնային փոստով: Հայտ-հանձնարարականի ներկայացումից հետո ներդրողները պետք է գումարը փոխանցեն Ամերիաբանկում բացված հաշվեհամարին՝ մինչև հայտի ներկայացման օրվա ավարտը: 

Ֆիզիկական անձանց համար, որոնք օգտագործում են MyAmeria հավելվածի MyInvest հարթակը, կգործի նաև պարտատոմսերի դիմաց վճարման և արժեթղթերի հաշվի ավտոմատ բացման հարմարավետ տարբերակ: Ներդրողներին հայտի բավարարման մասին ծանուցումը կտրամադրվի հայտի ներկայացման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները