Գիտնականները կարողացել են ճշգրիտ ուղղորդել օդով փոխանցվող էլեկտրաէներգիան՝ օգտագործելով ուլտրաձայնը

Վերջին լուրերը
Գիտնականները կարողացել են ճշգրիտ ուղղորդել օդով փոխանցվող էլեկտրաէներգիան՝ օգտագործելով ուլտրաձայնը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Եվրոպայի և Կանադայի գիտնականների միջազգային խմբին հաջողվել է ճշգրիտ ուղղորդել էլեկտրական կայծերը օդում և նույնիսկ ստիպել նրանց թեքվել խոչընդոտների շուրջ՝ օգտագործելով ուլտրաձայնային ալիքները, գրում է newatlas.com-ը։

Հելսինկիի համալսարանի, Նավարայի և Վաթերլոյի համալսարանի գիտնականները նոր հետազոտության ընթացքում ցուցադրել են օդում տարածվող էլեկտրական կայծերը կառավարելու միջոց: Ներկայացված տեխնոլոգիան թույլ է տալիս կայծերն ուղղորդել այնքան ճշգրիտ, որ դրանք կարող են թեքվել խոչընդոտների շուրջ և հասնել ցանկացած նյութի կոնկրետ կետերի, նույնիսկ եթե այն չունի էլեկտրական հաղորդունակություն:

Հետազոտողները փորձարկել են տեխնոլոգիան՝ օգտագործելով մի զույգ ուլտրաձայնային արտանետիչներ, որոնք շրջապատում են այն կետը, որտեղ կայծ է առաջացել՝ Tesla կծիկի միջոցով: Երբ ուլտրաձայնը միացված է, կայծը ծառի տեսքից վերածվում է մեկ գծի, որը կարող է ուղղվել ցանկալի ուղղությամբ՝ ֆիզիկապես շարժելով արտանետիչը կամ կարգավորելով ուլտրաձայնային հզորությունը:

Գիտնականներին հաջողվել է կայծերն ուղղել այնպես, որ դրանք դիպչեն որոշ էլեկտրոդների և խուսափեն մյուսներից՝ օգնելով ապահովել անլար սխեմաներում վերահսկվող միացում:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները