Անշարժ գույքի շուկան 2024-ին

Վերջին լուրերը
Անշարժ գույքի շուկան 2024-ին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2024 թվականին Հայաստանի անշարժ գույքի շուկայում կնքվել է 247,916 գործարք, որոնց մեծ մասը՝ Երևանի և Կոտայքի մարզում․ 2023 թվականի 219,628 գործարքների համեմատ այս ցուցանիշն աճել է շուրջ 12.9%-ով։ 

Առքուվաճառքի գործարքները կազմել են 57,796, որոնցից 17,853-ը՝ Երևանում։ 2023-ին դրանց քանակը 50,059 էր։ Մարզերից առավել ակտիվ են եղել Տավուշի, Կոտայքի և Արագածոտնի մարզերը՝ հատկապես գյուղական բնակավայրերում։

Նվիրատվությունների թիվը հասել է 25,465-ի։ Բազմաբնակարան շենքերում բնակարանների առքուվաճառքի գործարքները աճել են․ Երևանի Կենտրոն վարչական շրջանում մեկ քառակուսի մետրի միջին գինը բարձրացել է 905,600 դրամից մինչև 1,123,300 դրամ։ Աջափնյակում, Շենգավիթում և Էրեբունիում նույնպես նկատվել է գների աճ՝ պայմանավորված ենթակառուցվածքային զարգացման և պահանջարկի բարձրացմամբ։

Անշարժ գույքի վարձակալության շուկան ևս աշխույժ է եղել. 12,529 վարձակալության գործարք է կնքվել, որոնցից 7,442-ը՝ Երևանում։ Հասարակական նշանակության տարածքների վարձակալության թիվը հասել է 7,056-ի։

Գրավադրման գործարքները կազմել են 33,287, որոնցից 4,789-ը՝ հիփոթեքային վարկերի համար։ Հիփոթեքային վարկավորման ծավալներն աճել են․ 2024 թվականին գրանցվել է 4,789 հիփոթեքային գրավադրման գործարք՝ 2023-ի 3,451-ի համեմատ աճելով 38.8%-ով։

Արտասահմանյան քաղաքացիների կողմից անշարժ գույքի գնման գործարքներն աճել են. 1,586 օտարերկրյա գնորդներ, հիմնականում Ռուսաստանից, ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից, ձեռք են բերել բնակարաններ և հողամասեր։ Վաճառքի առումով, օտարերկրյա քաղաքացիների կողմից վաճառված գույքի քանակը կազմել է 2,452։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները