Սպառողական գների դինամիկան Հայաստանում 2024-ին

Վերջին լուրերը
Սպառողական գների դինամիկան Հայաստանում 2024-ին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանում 2024 թվականի ընթացքում սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա համեմատ արձանագրել է 1.5 տոկոս աճ: Ըստ վիճակագրական տվյալների՝ այս աճը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների 2.0 տոկոսանոց, ինչպես նաև ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների 3.8 տոկոսանոց թանկացմամբ:

Ըստ պաշտոնական տվյալների՝ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նախորդ տարվա համեմատ գրանցել է 5.7 տոկոս աճ, ինչը մեծապես պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտում արձանագրված 21.7 տոկոս աճով: Միևնույն ժամանակ, շինարարության գների ինդեքսը նվազել է 0.7 տոկոսով:

Սննդամթերքի շուկայում գրանցվել են տարբեր փոփոխություններ: Հացաբուլկեղենի և ձավարեղենի գները բարձրացել են 0.6 տոկոսով, մսամթերքի գինը նվազել է 0.9 տոկոսով: Կաթնամթերքի, պանրի և ձվի գները նվազել են 2.6 տոկոսով: Բանջարեղենի գները թանկացել են 9.7 տոկոսով, միրգը՝ 2.4 տոկոսով: Յուղերի և ճարպերի գները աճել են 4.9 տոկոսով, իսկ շաքարավազի գինը նվազել է 0.7 տոկոսով:

Արտաքին առևտրի ոլորտում արտահանման միջին գների ինդեքսը տարվա ընթացքում աճել է 8.9 տոկոսով, մինչդեռ ներմուծման միջին գները նվազել են 10.9 տոկոսով: Հատկանշական է ԱՊՀ երկրներից ներմուծվող ապրանքների արժեքի 23.5 տոկոս նվազումը:

Բեռնափոխադրումների սակագները 2024 թվականին միջինում աճել են 7.5 տոկոսով: Երկաթուղային տրանսպորտով բեռնափոխադրումների արժեքն աճել է 6.4 տոկոսով, ավտոմոբիլային բեռնափոխադրումները՝ 1.5 տոկոսով, իսկ օդային փոխադրումների սակագները՝ 5.7 տոկոսով:

Անշարժ գույքի շուկայում Երևանի բազմաբնակարան շենքերի բնակարանների գները 2024 թվականին նախորդ տարվա համեմատ աճել են 4.0 տոկոսով, իսկ ՀՀ մարզերում այդ աճը կազմել է 12.4 տոկոս: Մասնավորապես, Գյումրիում գների աճը կազմել է 12.5 տոկոս, իսկ Վանաձորում՝ 10.1 տոկոս:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները