Յունիբանկի ԲԲԸ-ի բրոքերային բաժնի՝ Unibank Invest-ի նախաձեռնությամբ առաջին անգամ Հայաստանում կանցկացվի իր տեսակի մեջ եզակի «Լավագույն ներդրող» մրցույթը։
Մրցույթի նպատակն է խթանել ներդրումային մշակույթի զարգացումը և հնարավորություն ընձեռել մասնակիցներին մրցակցել, զարգացնել իրենց ներդրումային հմտություններն ու կատարելագործել պորտֆելը: Մասնակիցները կկարողանան ավելացնել իրենց ակտիվները, ինչպես նաև հնարավորություն կունենան ձեռք բերելու արժեքավոր գիտելիքներ և փորձ: Ներդրումների և ֆինանսական պլանավորման ճիշտ մոտեցումը նշանակալի ազդեցություն կունենա մրցույթի մասնակիցների վրա:
Մրցույթն ընդգծում է նաև բանկի միջազգայնացման և ֆինանսական կրթության ուղղությամբ կատարվող քայլերը՝ Հայաստանում ներդրումների հետ կապված նոր հնարավորություններ ստեղծելով:
«Լավագույն ներդրող»-ը բաց է բոլոր ներդրողների համար և կտևի երեք ամիս՝ 2025թ. փետրվարի 1-ից, մինչև ապրիլի 30-ը:
Մրցույթին կարող են մասնակցել 20 ներդրողներ, ովքեր երեք ամսվա ընթացքում Unibank Invest-ի միջոցով 1 մլն դրամ ներդրումային ֆոնդով նվազագույնը 1 ներդրում կկատարեն S&P 500 ինդեքսին պատկանող NYSE և NASDAQ բորսաներում։
Մրցույթի ընթացքում մշտապես կկատարվի մասնակիցների հաշիվների մոնիթորինգ: Մրցույթը կամփոփվի 3 ամիս անց և հաղթող կհամարվեն այն 3 մասնակցիկները, ովքեր կունենան պորտֆելի առավելագույն աճ:
«Լավագույն ներդրող» մրցույթի հաղթողները կստանան՝
•3-րդ տեղ՝ McDonald’s Corporation (MCD)-ի 300 ԱՄՆ դոլարին համարժեք բաժնետոմս,
•2-րդ տեղ՝ Berkshire Hathaway B-ի 500 ԱՄՆ դոլարին համարժեք բաժնետոմս,
•1-ին տեղ՝ BlackRock Inc-ի 1000 ԱՄՆ դոլարին համարժեք բաժնետոմս:
Այսպիսով, մրցույթի մասնակիցերը հնարավորություն կունենան ուսումնասիրել նաև աշխարհի խոշորագույն ընկերությունների ներդրումային առաջարկները։
Մրցույթի մասնակիցները չեն կարող հանդիսանալ «Յունիբանկ» ԲԲԸ-ի աշխատակից, իսկ մասնակցության համար պետք է ունենան բրոքերային և ընթացիկ հաշիվներ։ Ներդրումային գործարքները պետք է կատարվեն միայն Unibank Invest-ի միջոցով։
Unibank Invest-ն այս նախաձեռնությամբ ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ թեև այս ոլորտը դեռևս նոր է Հայաստանում, այնուամենայնիվ, միջազգային ներդրումներ կատարելն ավելի հասանելի է դարձել նաև հայ ներդրողների համար։
Այսպիսով, մրցույթի մասնակիցերը հնարավորություն կունենան ուսումնասիրել նաև աշխարհի խոշորագույն ընկերությունների ներդրումային առաջարկները։
Մրցույթի մասնակցության հայտը կարող եք լրացնել ստորև հղումով՝ https://bit.ly/3CO3nq7։
How to Share With Just FriendsHow to share with just friends.
Posted by Facebook on Friday, December 5, 2014
Կարդացե՛ք նաև.