Չինական Deepseek-ը, որը նախորդ շաբաթ հիստերիա առաջացրեց ԱՄՆ-ում՝ արհեստական բանականության իր նոր R1 մոդելով, կարող է նոր հնարավորություններ բացել արհեստական բանականության ոլորտի ստարտափների համար, BigStory Podcast-ի հերթական էպիզոդում պատմում է Podcastle-ի հիմնադիր Արտավազդ Երիցյանը։
«Ստարտափների համար ահագին մեծ հնարավորություններ է ստեղծվում, քանի որ կարող ես մոդելը վերցնել, լրամշակել, ու էականորեն ավելի էժան օգտագործել։ Նախկինում ամենամեծ խնդիրն այն էր, որ արհեստական բանականության reasoning model-ներն այնքան թանկ էին, որ եթե այն օգտագործեինք, ապա կարող էր զգալիորեն ազդել բաժանորդագրությունների գների վրա։ Իսկ այս մոդելը (Deepseek) կարող ես բերել քո մոտ, լրամշակել, ինքդ կառավարել իր աշխատանքը, դա շատ հետաքրքիր է, ու բավականին թուլացնում է ամերիկյան մոնոպոլիան։ Մյուս հետաքրքիր կողմն էլ այն է, որ Deepseek-ը շատ արդյունավետ է, կարող ես լոկալ համակարգիչների վրա հեշտ, ոչ մեծ պրոցեսինգ պահանջող գործողությունները կատարել բավականին էժան։ Արժե, որ բոլորը փորձեն, որովհետև ստարտափների համար մրցակցային առավելություններ կարող է ստեղծել»,-նշում է Podcastle-ի հիմնադիր Արտավազդ Երիցյանը։
«Krisp-ում ամսական 15000 դոլար ծախսում էինք մինչ այս։ Հենց հիմա փորձարկում ենք Deepseek-ը, ու մոտավորապես 20 անգամ էժանանալու է։ Մի մեծ ծախս դուրս է գալիս, մինչդեռ որակը նույնն է, միգուցե մի բան էլ ավելի»,-պատմում է Արտավազդ Մինասյանը։
BigStory Podcast-ի 50-րդ էպիզոդի մյուս թեմաները՝
- Ինչ փոփոխություններ կառաջացնի Deepseek-ը արհեստական բանականության ոլորտում
- Չինական էլեկտրոմոբիլների և Tesla-ի միջև մրցակցությունը
- Ի՞նչ ճանապարհով զարգացնել ստարտափը՝ bootstrap անել, թե ներգրավել վենչուրային ներդրումներ
BigStory Podcast-ը BigStory VC-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանի, Արտավազդ Մինասյանի և Արտավազդ Երիցյանի շաբաթական պոդքաստն է ստարտափների, տեխնոլոգիաների ու ներդրումների մասին, որին կարող եք բաժանորդագրվել այստեղ։