Շարունակելով ընկերության գործընթացները թվայնացնելու իր հավակնոտ ծրագիրը՝ Ucom-ը հայտարարում է Cerillion-ի հետ համագործակցության մեկնարկի մասին։ Cerillion-ը գլոբալ առաջատար է՝ հեռահաղորդակցության ընկերությունների համար օպերացիոն և բիզնես թվային համակարգերի (OSS/BSS) մշակման ոլորտում։
Այս համակարգը թույլ է տալու Ucom-ին իր ծառայություններն ու հաճախորդների տվյալներն ինտեգրել միասնական համակցված համակարգում, ինչը կբարձրացնի ընկերության արդյունավետությունը՝ միաժամանակ հաճախորդներին տրամադրելով կայուն և անհատականացված փորձառություն՝ բոլոր ծառայություններից օգտվելու դեպքում։ Արհեստական բանականությամբ համակարգվող թվային այս լուծումը կարագացնի նոր պրոդուկտների մշակումը՝ Ucom-ի առաջարկներն դարձնելով ավելի ճկուն և հաճախորդների կարիքներին համապատասխան։
Բրիտանական Cerillion ընկերությունն այս նպատակների համար ընտրվել է երկար ուսումնասիրություններից հետո` հնարավոր լավագույն համակարգը ներդնելու համար Ucom-ը գնահատել է ոլորտում գործող հիմնական ընկերությունների մշակած պրոդուկտները։
Ucom-ն առաջարկում է իր հաճախորդներին 4G+ և 5G շարժական ցանցեր, նաև ֆիքսված լայնաշերտ ինտերնետի ցանց ու IP հեռուստատեսություն՝ տրամադրելով ծառայությունների համակցված պորտֆոլիո թե՛ անհատ և թե՛ բիզնես հաճախորդների համար։
Մանրամասները դիտեք մեր ռեպորտաժում