Հայկական Feedback.one-ը գործարկել է հարթակ, որը նախատեսված է օգնելու վեբ կայքերի սեփականատերերին հավաքել օգտատերերի կարծիքը արագ, ապահով և անվճար: Պրոդուկտն այս պահին տեխնոլոգիական նոր ապրանքներ ներկայացնող Product Hunt հարթակում մասնակցում է քվեարկության։
Այն իրենից ներկայացնում է B2B հարթակ՝ վեբ կայքերի համար։ Հիմնադիրների խոսքով՝ շուտով հասանելի կլինեն նաև բջջային հավելվածների ինտեգրումները: Պրոդուկտն անվճար է և ունենալու է անվճար օգտվելու հնարավորություն միշտ:
Feedback.one-ը նախատեսված է օգտատերերից հետադարձ կապ ստանալու համար: Պարզ ասած՝ եթե ինչ որ բան չի աշխատում, կամ օգտատերերը կցանկանան ունենալ այլ հնարավորություններ որոնք դեռևս չկան, կամ հայտնաբերել են սխալներ վեբ կայքում և այլն, կարող են հեշտությամբ կապ հաստատել և ներկայացնել իրենց խնդիրը կամ առաջարկը առանց էլ. հասցեի կամ հեռախոսահամարի փնտրտուքների ու տանջանքների: Պրոդուկտը նաև հնարավորություն է տալիս կցելու screenshot և թողնելու էլեկտրոնային հասցե հետագա կապի համար: Շուտով կավելանան նաև այլ հնարավորություններ։
Հայկական պրոդուկտի օգտին քվեարկե՛ք այստեղ։