Երիտասարդ ձեռներեցներ 2022-2023 ծրագրի հայտերը բաց են

Կազմակերպիչ՝ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամ
Գրանցվելու համար՝ 
այստեղ
Դիմելու վերջնաժամկետ
՝ փետրվարի 28

Միջոցառման մասին

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում բնակվող 18-35 տարեկան պոտենցիալ, սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է բիզնես սկսելու կամ զարգացնելու բացառիկ հնարավորություն: Երիտասարդները հնարավորություն ունեն մասնակցելու Հայաստանի երիտասարդ ձեռներեցներ 2022-2023 ծրագրին։

Հիմնադրամը նպատակ ունի նպաստելու ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծմանը վերոհիշյալ մարզերում:

Ծրագիրն ուղղված է բոլոր այն երիտասարդներին, որոնք ունեն.

  • ցանկություն սկսելու իրենց սեփական բիզնեսը,
  • նոր սկսած բիզնես (մինչև 1 տարի գործունեությամբ) և պայքարում են այն կայացնելու համար,
  • գործող բիզնես (մինչև 4 տարի գործունեությամբ) և ցանկանում են այն առավել ընդլայնել և զարգացնել:

Անդամակցելով Երիտասարդ ձեռներեցների միջազգային ցանցին (YBI), որը գտնվում է Միացյալ Թագավորությունում և գործում է աշխարհի 50 երկրում` «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը սույն ծրագրի շրջանակում ինտեգրել է երիտասարդ ձեռներեցների միջազգային ցանցի ծրագրային մոդելը՝ երիտասարդ ձեռներեցներին երկարատև համապարփակ աջակցություն ապահովելու նպատակով:

Հետևաբար՝ սույն ծրագիրը բաղկացած է լինելու հետևյալ փուլերից`

ՓՈՒԼ 1. Ընտրության առաջին փուլի արդյունքում գրեթե բոլոր դիմորդները մասնակցում են բիզնես գաղափարների մշակման և զարգացման դասընթացին:
ՓՈՒԼ 2. Ընտրության երկրորդ փուլի արդյունքում ընտրյալները մասնակցում են բիզնեսի պլանավորման և կառավարման թեմայով վերապատրաստման գործնական դասընթացին:
ՓՈՒԼ 3. Դասընթացի մասնակիցները մշակում և ներկայացնում են իրենց բիզնես ծրագրերը:
ՓՈՒԼ 4. Բարձր գնահատված իրատեսական և նորարարական գաղափարներով բիզնես ծրագրերը ստանում են արտոնյալ վարկեր:
ՓՈՒԼ 5. Մասնակից երիտասարդ ձեռներեցներին տրամադրվում է շարունակական (մինչև 5 տարի) աջակցություն, որն ուղղորդվում է փորձառու ձեռներեցների, բիզնես խորհրդատուների, նեղ փորձագետների և այլ մասնագետների աջակցությամբ:

Դիմումը կարող եք լրացնել մինչև 2022 թվականի փետրվարի 28-ը`անցնելով հետևյալ հղմամբ https://forms.gle/ndKgsw2D8tVMiyYc8 ։

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար զանգահարել՝ 077 54 44 12 հեռախոսահամարով կամ անցնել հետևյալ հղմամբ : 

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ