Microsoft-ը, Nvidia-ն, Amazon-ը և Alphabet-ը յուրաքանչյուրը 1 մլն դոլարից ավել ներդել են 149 ստարտափներում

Վերջին լուրերը
Microsoft-ը, Nvidia-ն, Amazon-ը և Alphabet-ը յուրաքանչյուրը 1 մլն դոլարից ավել ներդել են 149 ստարտափներում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2024 թվականին Microsoft, Nvidia, Amazon և Alphabet տեխնոլոգիական հսկաները ներդրումներ են կատարել 149 ստարտափներում՝ յուրաքանչյուրը $1 միլիոն և ավելի գումարներով։ Չնայած սա ավելացում է նախորդ տարվա 131 գործարքների համեմատ, այնուամենայնիվ այն դեռևս մնում է վերջին հինգ տարիների ամենացածր ցուցանիշներից մեկը։

Ընկերությունները կենտրոնացել են արհեստական բանականության հետ կապված ստարտափների վրա։ Ամենախոշոր ներդրումը եղել է $6,6 միլիարդ՝ ուղղված OpenAI-ին, որում մասնակցել են Microsoft-ը և Nvidia-ն։ Alphabet-ը գլխավորել է $5,6 միլիարդի ներդրումը Waymo-ի համար, իսկ Amazon-ը նոյեմբերին ներդրել է $4 միլիարդ Anthropic ստարտափում, որը հայտնի է իր Claude չաթ-բոտով։

Microsoft-ը, Nvidia-ն, Amazon-ը և Alphabet-ը յուրաքանչյուրը 1 մլն դոլարից ավել ներդել են 149 ստարտափներում

Alphabet-ը նաև առաջատար է գործարքների քանակով՝ 2024 թվականին մասնակցելով 87 ֆինանսավորման փուլերի։ Microsoft-ը կատարել է 34, Nvidia-ն՝ 27, իսկ Amazon-ը՝ 10 գործարք։ Apple-ը, սակայն, չի մասնակցել որևէ հրապարակային հայտարարված ներդրման՝ դառնալով «ամենապասիվը» այս խմբում։

Չնայած այս ընկերությունները ունեն ազատ միջոցների պաշարներ և ուժեղ դիրքեր ֆոնդային շուկայում, ինչպես նաև անհրաժեշտություն՝ առաջատար լինել AI ոլորտում, Apple-ի օրինակը ցույց է տալիս, որ դա պարտադիր չէ, որ հանգեցնի ակտիվ ներդրումների արտաքին նախագծերում 2025 թվականին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները