Զարգացող երկրների պարտքային բեռը. Հայաստանի արտաքին պարտքը 2023-ին նվազել է 

Վերջին լուրերը
<strong>Զարգացող երկրների պարտքային բեռը. Հայաստանի արտաքին պարտքը 2023-ին նվազել է </strong>
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Համաշխարհային բանկի զեկույցի համաձայն՝ 2023 թվականին զարգացող երկրները արտաքին պարտքի համար վճարել են $1.4 տրիլիոն։ Արտաքին պարտքի ծավալների աճը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ զարգացող տնտեսությունների համար։ Հայաստանը նույնպես անմասն չի մնացել այս գործընթացներից։

Ըստ ներկայացված տվյալների, Հայաստանի ընդհանուր արտաքին պարտքի ծավալը 2023 թվականին կազմել է $15.8 մլրդ՝ նախորդ տարվա համեմատ կրճատվելով շուրջ $92 միլիոնով (ընդհանուր արտաքին պարտքը ներառում է պետական, մասնավոր և կարճաժամկետ պարտավորությունները, որոնք մարվում են տարբեր աղբյուրներից):

Դրանցից երկարաժամկետ պարտքը կազմել է $12 միլիարդ՝ հիմնականում ներառելով 1 տարուց ավել ժամկետով ֆինանսավորման ծրագրեր, որոնք նախատեսված են պետության և մասնավոր սեկտորի համար։ 

Պետական և պետականորեն երաշխավորված պարտքի ծավալը կազմել է $6.2 միլիարդ, ինչն ընդգրկում է այն պարտավորությունները, որոնց համար կառավարությունը լիարժեք պատասխանատու է։ Միևնույն ժամանակ, կարճաժամկետ պարտքի ծավալը 2023 թվականին կազմել է մոտ $5.8 միլիարդ։ Կարճաժամկետ պարտքը ներառում է մինչև 1 տարով մարվող պարտավորություններ՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեկտորի կողմից։

Հայաստանի արտաքին պարտքի մեջ Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF)-ի վարկերի և հատուկ փոխառության իրավունքների (SDR) օգտագործման ծավալը կազմել է $669.6 մլն։ Սրանք հատուկ պայմաններով ստացված վարկային միջոցներ են, որոնք նպաստում են արտաքին ֆինանսական կայունությանը:

<strong>Զարգացող երկրների պարտքային բեռը. Հայաստանի արտաքին պարտքը 2023-ին նվազել է </strong>
Աղբյուր՝ worldbank.org
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները